
Սելտիկի առաջատարներից մեկը բաց կթողի Բարսելոնայի հետ հանդիպումը

«Սելտիկի» հարձակվող Գարի Հուպերն, ամենայն հավանականությամբ, բաց կթողի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Բարսելոնայի» հետ հանդիպումը:
«Նա չի կարողանա մասնակցել «Բարսելոնայի» հետ խաղին: Դրա հավանականությունը շատ քիչ է», – շոտլանդական ակումբի գլխավոր մարզիչ Նիլ Լենոնի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:
Նշենք, որ «Սելտիկ» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա այսօր 23:45-ին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը