
Ջուլֆալակյանին հաղթած ռուսաստանցի ըմբիշը զորակոչվել է բանակ

Հունա-հռոմեական ոճում հանդես եկող ռուսաստանցի ըմբիշ Ռոման Վլասովը, ով Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ էր նվաճել, զորակոչվել է բանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նովոսիբիրսկի շրջանի զինկոմիսարիատում նշել են, որ օլիմպիական չեմպիոնն ինքն է ցանկացել ծառայել երկրի զինված ուժերում:
Վլասովը որոշել է ծառայել բանակում` իր համար օրինակ վերցնելով օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինի փորձը, ով նույնպես տվել է հայրենիքի պարտքը:
Վլասովն արդեն այսօրվանից զինվորական համազգեստ կկրի: Նրա ծառայությունը կտևի մեկ տարի, ինչպես օրենքով նախատեսված է: Ըստ ամենայնի, ռուսաստանցի ըմբիշը կծառայի Նովոսիբիրսկի զորամասերից մեկում:
Նշենք, որ Վլասովը Լոնդոն-2012-ում մինչև 74 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում հաղթել էր Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը