
Կանանց ֆուտբոլի կոպտությունը (տեսանյութ)

Կանանց ֆուտբոլն ավելի նուրբ և փափուկ է թվում: Միացյալ Նահանգներում ձեզ հետ համաձայն չեն լինի: ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ ֆուտբոլիստուհին գնդակը եզրային գծից խաղադաշտ է մտցրել` ուժեղ հարվածելով մրցակցուհու գլխին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ տուժողըհայտնվել է խոտածածկին: Հետագա տարաձայնությունները հաջողվել է հարթել, և խաղը շարունակվել է, իսկ կարգազանցը դեղին քարտ է ստացել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը