
«Մեծ պատիվ է լինել սիրված ամբողջ աշխարհում. Ֆեդերեր

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով տասներորդ անգամ է ճանաչվել երկրպագուների սիրելի, շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել սիրված աշխարհի տարբեր ծայրերի երկրպագուների կողմից: Ինձ թվում է, թե աջակցություն եմ ստանում մոլորակի բոլոր անկյուններից: Կարծում եմ` այս պատճառով էլ շարունակում եմ խաղալ մինչ օրս:
Երկրպագուներն ինձ ոգևորում են և ստիպում ներդնել իմ ողջ ջանքերը ինչպես խաղերի, այնպես էլ մարզումների ժամանակ: Ես աննկարագրելի աջակցություն եմ ստանում և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին»,-Ֆեդերերի խոսքերն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը