Իսպանական ակումբների հարկային պարտքերը կազմել են 700 մլն եվրո
Իսպանական հարկային գործակալությունը հրապարակել է երկրի ֆուտբոլային ակումբների վերաբերյալ իր հաշվետվությունը, որի համաձայն նրանց հարկային պարտքը կազմել է մոտ 700 մլն եվրո: Այս մասին հայտնում է Marca-ն:
Նշվում է, որ այս տարի 126 ակումբներ վճարել են մոտ 329,9 մլն եվրո հարկ, ընդ որում՝ 305,1 մլն-ը Իսպանիայի բարձրագույն խմբի 20 ակումբների վճարած գումարն է: Հունվարին ներկայացրած հաշվետվության համեմատ՝ ընդհանուր պարտքը կրճատվել է 50 մլն եվրոյով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը