Տղամարդը ձվարանների քաղցկեղ ունենալու մասին իմացել է հղիության թեստի շնորհիվ
Հղիության թեստը, որը տղամարդն անցել է զավեշտի համար, ցույց է տվել, որ վերջինս ձվարանների քաղցկեղ ունի: Ինչպես հաղորդում է medportal.ru-ն, թեստի դրական արդյունքները ցույց են տվել տղամարդու մեզում այսպես կոչված հղիության հորմոնի առկայությունը, որը արտադրում է նաև ձվարանների քաղցկեղի որոշ տեսակներ:
Տղամարդը, ում անունը հայտնի չէ, հղիության թեստը գտել է իր տանը (նրա նախկին ընկերուհին էր այդ թեստը թողել տանը) և անցնել այն միայն զավեշտի համար: Ի զարմանս տղամարդու, թեստի արդյունքը դրական է եղել: Մի քանի օր անց բժիշկները հայտնել են, որ տղամարդը ձվարանների քաղցկեղ ունի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն`ամբողջ աշխարհում ամեն տարի ձվարանների քաղցկեղ ախտորոշվում է 48 300 տղամարդու մոտ: Այս հիվանդությամբ տառապող տղամրդկանց միջին տարիքը 40-նն է, սակայն հիվանդությունը գրանցվում է նաև ավելի երիտասարդ տղամարդկանց շրջանում: