
Արգենտինացի երկրպագուն ընկել է խաղադաշտ և կորցրել գիտակցությունը (տեսանյութ)

Արգենտինայում անզգույշ երկրպագուն վայր է ընկել խաղադաշտն ու տրիբունան բաժանող արգելապատնեշի վրայից:
Երկրպագուն մի քանի մետրից վայր ընկնելուց հետո կորցրել է գիտակցությունը: Որոշ ժամանակ նա անօգնական ընկած է եղել, մինչ նրան օգնություն են ցուցաբերել:
Հիվանդանոց տեղափոխվելուց հետո վերջինի մոտ մի քանի կոտրվածք է հայտնաբերվել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը