Samsung-ը կներկայանա նոր իմիջով
Samsung ընկերությունը հաջորդ տարվա սկզբին կայանալիք CES 2013 ցուցահանդեսի ժամանակ կհայտարարի իր վերաբրենդավորման մասին: Այս մասին հաղորդում է hardwarezone.com-ը՝ հղում կատարելով Channel News ավստրալիական ենթաբաժանմունքի աղբյուրներին:
Ըստ նրանց՝ նոր բրենդը կօգնի Samsung-ին «ավելի պայծառ միջազգային իմիջ» ստեղծել, ինչպես նաև հաղթել Apple-ի հետ մրցակցային պայքարում:
Հայտնի է, որ հարավկորեական ընկերություն նոր իմիջի ստեղծման գործում ներգրավել է հայտնի Brandstream ընկերությանը և վերջինիս տնօրեն Սքոթ Բեդբերիին, որը հայտնի է Nike ընկերության հետ իր համագործակցությամբ` Just Do It լոգոյով և կարգախոսով, որոնք Nike-ին դարձրեցին համաշխարհային հայտնի բրենդ:
Սպասվում է, որ Samsung-ի նոր իմիջը մեծամասմբ կարտացոլի ոչ թե տեխնոլոգիա, այլ ապրելակերպ: