
Հունիսին Անգլիայի հավաքականը Բրազիլիա փոքրիկ շրջագայության կմեկնի

Անգլիայի հավաքականը 2013 թվականի հունիսին կարճատև շրջագայության կմեկնի Բրազիլիա։ Այդպիսի որոշում է կայացվել, որպեսզի անգլիացիները կարողանան հարմարվել երկրի եղանակային պայմաններին։
Հիշեցնենք, որ Աշխարհի 2014 թվականի առաջնությունը տեղի է ունենալու Բրազիլիայում։
Ռոյ Հոջսոնի սաները շրջագայության ընթացքում մի շարք ընկերական հանդիպման կմասնակցեն։ «Երեկ առյուծների» հավաքականը կմրցի Բրազիլիայի, Ուրուգվայի և Ֆրանսիայի հավաքականների հետ։
Նշենք, որ Անգլիայի ընտրանին Հարավային Ամերիկա կմեկնի 2013 թվականի մայիսի 30-ին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը