Բաժիններ՝

Տիբո Կուրտուա. Սիմեոնեն Գվարդիոլայի և Մոուրինյոյի մակարդակի մարզիչ է

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի դասել է Մադրիդի «Ռեալի» Ժոզե Մոուրինյուի և «Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլայի կողքին։

«Սիմեոնեն Գվարդիոլայի և Մոուրինյոյի մակարդակի մարզիչ է։ «Ատլետիկոյի» հետ նա հաղթել է Եվրոպա լիգան և Սուպերգավաթը։ Դա իր անմիջական շնորհքն է։ Նրա հետ մեզ մոտ ամեն ինչ կարգին է։  Շատ ենք հաղթում, քանի որ նա մեծ մարզիչ է։

Ինձ զարմացնում է այն, որ նա անընդհատ խաղի մեջ է։ Նա մեզ լիցքեր է հաղորդում և դա շատ կարոևր է։ Բացի այդ, նա շատ խելացի է և լավ օգնականներ ունի։ Նրա հետ մարզվելը հաճույք է»,- բելգիացու խոսքերն է մեջբերում AS-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս