
Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Բրազիլիայում

Անգլիայի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ 2013թ. հունիսին Բրազիլիայում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Ռոյ Հոջսոնի սաները հաջորդ տարվա հունիսին շրջագայություն են կատարելու Բրազիլիայում, որի ընթացքում ընկերական հանդիպումներ կանցկացնեն Ֆրանսիայի, Ուրուգվայի և Բրազիլիայի հավաքականների հետ:
Նշենք, որ մայիսի 29-ին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի 150-ամյակի կապակցությամբ Անգլիան «Ուեմբլի» մարզադաշտում կհյուրընկալի Բրազիլիային:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը