
Սթիվեն Ջերարդ. Կարոտում եմ Խաբի Ալոնսոյին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը պատասխանել է այն հարցին, թե ում կցանկանար թիմ վերադարձնել։
«Կվերադարձնեի Խաբի Ալոնսոյին։ Նա լավագույն կիսապաշտպանն է, ում հետ երբևէ խաղացել եմ։ Կարոտում եմ իրեն»,- Անգլիայի հավաքականի ավագի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն 2004-2009 թվականներն անց է կացրել «Լիվերպուլում», իսկ 2009 թ.-ին 30 մլն ֆունտի դիմաց տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը