Բաց նաման ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Քաղաքացի Տիգրան Մարտիրոսյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ
Ձեզ եմ դիմում երրորդ անգամ: 2011թ. սեպտեմբերի 28-ին առաջին անգամ դիմեցի Ձեզ նամակով, որտեղ մանրամասն նկարագրեցի Գլխավոր դատախազության նարկոմանիայի բաժնի պետ Մուրադյան Վարդանի արարքների մասին: Թե ինչ եղավ նամակ գրելուց հետո, նկարագել եմ 2012թ. ապրիլին Ձեզ գրած երկրորդ նամակում: Այս նամակից հետո շարունակվեցին հարցաքննությունները և նորից փակուղի, նորից մեկ կեղծ ցուցմունք Մուրադյան Վարդանի ընկերոջ` Արմեն Մկրտչյանի կողմից, որի դեմ, ի դեպ, 2012թ. հունիսի 20-ին հարուցվել է քրեական գործ խարդախության մեղադրանքով:
Նշեմ նաև, որ ԴԱՀԿ ծառայության կողմից այս անձնավորության գույքերը դրված են կալանքի տակ, վեց ֆիզիկական անձերի` այդ թվում նաև իմ և մեկ բանկի հայցերի հիման վրա: Ահա այսպիսին է իմ դեմ ցուցմունք տվող Վարդան Մուրադյանի ընկերոջ կերպարը և նրանք իրենց ցուցմունքներում չեն ժխտում, որ ընկերներ են:
Հոկտեմբեր ամսին` տեսնելով որ ոչինչ չի ստացվում, չեն կարողանում մեղադրանք առաջադրել, Մուրադյան Վարդանը որոշեց օգտագործել իր վերջին զինանոցը: Իր երկարամյա գործընկերոջ, խմբի մշտական անդամ հայտնի որոշակի շրջանակներում Փավրիզ Ալամդարիի հաշվապահին Լաուրա Սարգսյան, և ընկերոջ Սուրեն Սադոևին ուղարկեց քննիչի մոտ իմ դեմ նորից կեղծ, մերկապարանոց ցուցմունք տալու:
Առաջին նամակում ես նշելեի մամուլում հրապարակվված մի խոսուն հոդվածի մասին («168 ժամ», 2005թ., մարտի 17), որտեղ մանրամասն նկարագրված է Փավրիզի և Վարդանի կապի և «սխրագործությունների» մասին: Իմ դեպքում Վարդանը որոշել է Փավրիզին փոխարինել նրա հաշվապահով և ընկերոջով:
Հաշվապահը ցուցմունքում նշում է, որ իր տնօրենը Փավրիզն է, Սուրեն Սադոևը նշում է, որ Փավրիզը իր գործընկերն է, և որ ինձնից վերցրած փողերը տվել են նրան:
Եվ ահա համադրելով մամուլում լույս տեսած 2005թ. հրապաարկումը և իմ դեպքը պարզ երևում է, որ գլխավոր դատախազության նարկոմանիայի բաժնի պետ Մուրադյան Վարդանը 1990-ականների վերջից ղեկավարում է մի խումբ, որը տարբեր ժամանակներում համալրում է իր ընկերներով` Հրանտ Եղիազայանը (առաջին նամակում նշել եմ այս անձնավորության մասին, որը հետախուզման մեջ է, և որի գործերը քննվում է ազգային անվտանգության քննչական մարմիններում) Արմեն Մկրտչյան, որի մասին վերը նշեցի, իսկ Փավրիզ Ալամդարին մշտապես կա, իմ դեպքում իր հաշվապահի և գործընկերոջ կերպարներով:
Այս խումբը մշտապես զբաղված է մարդկանցից խաբեությամբ դրամներ շորթելով, գրավադրումներ կատարելով, այնուհետև ֆիրման սնանկ ճանաչել տալով դատարաններում, և դրամները հետ չտալով, գրավադրումներ կատարելով և փոխատուին վաշխառու դարձնելով դրամները ետ չվերադարձնելով:
Եվ ինչպե՞ս է Մուրադյան Վարդանն իր խմբով անարգել այսքան տարի գործում և միշտ չոր դուրս գալիս` մնում է անհասկանալի, նամանավանդ Ձեր որդեգրած քաղաքականությունից հետո:
Մեծարգո պարոն Նախագահ
Այսպիսով` նոյեմբերի 2-ին Ոստիկանության Գլխավոր քննչական վարչության հատուկ կարևորագույն գործերով քննչական վարչության կողմից ինձ մեղադրանք առաջադրվեց վաշխառություն կոչվող հոդվածով:
Մեղադրանքն առաջադրված է չորս անձանց մերկապարանոց, կեղծ, հորինված, առանց փաստերի ցուցմունքների հիման վրա: Չորսից երեքը Մուրադյան Վարդանի մարդիկ են, որը ապացուցված է և փաստ, չորորդը մի կին, որի հետ ես ոչ մի գործարք չեմ կատարել (լրիվ աբսուրդ):
Եվ այս կեղծ մեղադրանքը առաջադրվել է Ձեր` դատախազությունում գտնվելուց հետո, այսինքն` ոչինչ չի փոխվել առայժմ:
Սույն թվականի հուլիս, օգոստոս ամիսներին Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանները նախադեպային վճիռներ են կայացրել վաշվառություն կոչված հոդվածի վերաբերյալ, որտեղ պարզ գրված է, որ շահագրգռված անձանց մերկապարանոց, առանց փաստերի ցուցմունքները արժանահավատ չեն և չեն կարող դիտվել որպես ապացույց: Եվ հիմա շղթայաբար նման մեղադրանքները դատարաններում փլվում են: Եվ այս ամենը լավ իմանալով, այնուամենայնիվ, իմ դեմ առաջադրվել է մեղադրանք: Այսինքն` Մուրադյան Վարդանը հույսը դրել է նորից անօրինակությունների վրա, կարծում է, թե կարող է ազդել դատարանի վրա:
Մեծարգո պարոն Նախագահ
Խնդրում եմ Ձեր միջամտությունը ՀՀ քաղաքացիներին այս վտանգավոր խմբի գործունեությունից ազատելու համար:
Խնդրում եմ Ձեր միջամտությունը, որպեսզի գլխավոր դատախազության նարկոմանիայի բաժնի պետը չկարողանա ազդել դատարանի վրա, ինչպես ազդեց նախաքննական մարմնի վրա` իր մարդկանց կեղծ, մերկապարանոց ցուցմունքների հիման վրա մեղադրանք առաջադրելով:
Խորին հարգանքներով` Տ. Մարտիրոսյան»