Աշոտյանի պատասխան գրառումը` Օսկանյանի գրառմանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանը: Ա. Աշոտյանն այն վերնագրել է` «ՈՒԺԵՂ ԵՐԿՐԻՆ` ՈՒԺԵՂ ՆԱԽԱԳԱՀ»:

«Ընթերցելով Վ. Օսկանյանի այօրվա հրապարակումը, եկա հետևյալ եզրահանգմանը:

Թաքնվելով «համակարգային» փոփոխությունների հասունացման տեսական վերլուծությունների հորձանուտի խուճուճ ջրերում և պնդելով, որ Հայաստանին պետք չէ ուժեղ Նախագահ, քաղաքագիտական էքսկուրսի հեղինակը հետապնդում է 3 համակցված նպատակ:

ա) փորձել «տեսականորեն» ապացուցել, որ այլոց նկատմամբ գործող Նախագահի իմիջային և իրական աներկբա առավելությունն ուժային և անվտանգային ոլորտներում Հայաստանին պիտանի հատկություն չէ:

բ) Նախագահի ինստիտուտի նկատմամբ հանրային ընկալումները և ակնկալիքների նշաձողը իջեցնել սեփական անձի մակարդակին:

գ) ԲՀԿ-ի ներսում ևս մեկ անգամ ընգծել, որ նա ավելի լավ թեկնածու կլինի, քան Գագիկ Ծառուկյանը, որովհետև տեսության մեջ ավելի ուժեղ է, իսկ բնավորությամբ և խառնվածքով` ավելի թույլ»:

 

Տեսանյութեր

Լրահոս