Տիգրան Հակոբյանը` Օբամայի ելույթի մասին

Տիգրան Հակոբյան ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններին, գրել է.

«Լսում էի Օբամայի «հաղթական ճառը» CNN-ով: Փայլուն հռետոր ա, զանգվածներին «հոգեխանգարմունքի» ա հասցնում: Մոտավորապես, էսպիսի մի բան էլ ասեց, թե «անկախ նրանից սպիտակ ենք, սև, հիսպանիկ, ասիացի, թե այլ ազգի, քրիստոնյա ենք, մուսուլման, այլ դավանանքի, թե աթեիստ, հանրապետական, թե դեմոկրատ, ծեր, թե երիտասարդ, հին ամերիկացի, թե նորեկ, միասեռական, թե նորմալ… Մենք ամերիկացի ենք և մեր ընդհանուր սերը, պատասխանատվությունը, հայրենասիրությունը Ամերիկան հզոր է դարձնում»:

Մեզ մոտ այլ է՝ սպիտակը լավն է, սևը՝ քըխխխ, միասեռականը՝ գ. ա և պիտի սիկտիր լինի երկրից, բողոքականը՝ ազգի և եկեղեցու թշնամին ա, նույն թշնամին ա էս կամ էն կուսակցության անդամը, մուսուլմանը, երիտասրդ քյարթուն կամ Հարվարդում «մասոն դարձած» գրագետը, ՀԱԿ-ում մնացածը, կամ ՀԱԿ-ից դուրս եկածը, ղարաբաղցին կամ են «սիրիացի շունը», ռուսամետն էլ (վայ չէ, արևմտամետը) չի կարա հայրենասեր լինի, լեննականցին էլ պատասխանատու, եզդին հայրենասեր, գյուղացին՝ արժանապատիվ…, նախկին իշխանավորը՝ հանցագործ ա, ներկան՝ ավելի հանցագործ ա, եկողն էլ՝ վաբշե հանցագործ ա արդեն ծնվել…
Ու սենց որ մաղում ես ազգիդ դավաճաններին, թշնամիներին, գ-երին ու բ-երին, եզդիներին ու պարսկահայերին, նախկին-ներկաներին, Եհովայի վկաներին, գլոբալիստներին ու բնապահպաններին, տակը բան չի մնում:

Երևի սա է երկրիդ հաջողությունների բանալին՝ Ամերիկայում 300 միլիոնից ավելի հայրենասեր ու պատասխանատու քաղաքացի կա, մեզ մոտ տարբեր տեսակի գ. ու բ-երին հանած՝ մի քանի հարյուր: Արի ու էդ հարյուր հայրենասերով երկիր կառուցի…»:

Տեսանյութեր

Լրահոս