Ֆերնանդո Տորես. Մատան, Ազարը և Օսկարը լավագույնն են
Եվրո 2012-ի լավագույն ռմբարկու, Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտնել է, որ լոնդոնցիների հարձակվողական եռյակը Դոնեցկի «Շախտյորի» հետ առաջիկա հանդիպման ժամանակ հաղթանակ կպարգևի «կապույտներին»։ Նա նաև պնդել է, որ իր թիմն ունակ է 3 միավոր վաստակել «հանքափորների» հետ խաղում։
«Շատ հաճելի է ֆուտբոլ խաղալ։ Երբ դու խաղում ես մրցաշարից դուրս չմնալու համար, ապա հանդիպումը յուրահատուկ բնույթ է կրում։ Վստահ եմ, որ Մատան, Ազարը և Օսկարն աընդհատ սպառնալու են մրցակցի դարպասին։ Նրանք լավագույնն են, և դուք այսօր դրանում կհամոզվեք։
Հոգեբանական ճնշումը սովորական երևույթ է մեզ համար։ Առաջին հանդիպումս խաղացել եմ 16 տարեկանում և այն ժամանակ ճնշում չեմ զգացել, քանի որ չէի հասկանում ֆուտբոլի կարևորությունը»,- Տորեսի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը