
Կոպիտ և կոշտ

«Վրաստանի երկյուղը միանգամայն հասկանալի էր, ռուսական միջամտությունը կարող էր լինել շատ կոպիտ և կոշտ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է վրացագետ, ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանը` մեկնաբանելով Վրաստանի չեզոք դիրքորոշումը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ:
«Վրաստանը բնական ռեսուրսներ չունի, կյանքը ցույց տվեց, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական գործողությունների կասեցումը առհասարակ նրա համար անլուծելի խնդիր է: Վտանգ կա, որ ռուսական զինուժը կարող է մուտք գործել Ղարաբաղ` ոչ մի կերպ հաշվի չառնելով Վրաստանի շահերը: Եվ քանի որ Վրաստանում առանց այդ էլ ներքաղաքական դրությունը լարված է, և առհասարակ ԱՄՆ-ը ևս մոտ ապագայում դժվար թե կտրուկ քայլերի դիմի Կովկասում, կարելի էր ենթադրել, որ Վրաստանն առաջին հերթին պետք է անհանգստանար»,- ասել է նա:
Հայրապետ Մարգարյանի հետ հարցազույցը կարդացեք ավելի ուշ: