Բաժիններ՝

Բուլղարիա – Հայաստան՝ 1:0 (լուսանկարներ)

Այսօր Սոֆիայի «Վասիլ Լևսկու» անվան ազգային մարզադաշտում կկայանա Աշխարհի առաջնության որակավորման փուլի եվրոպական գոտու B խմբի երկրորդ տուրի խաղը, որում հանդիպում են Բուլղարիայի և Հայաստանի ազգային հավաքականները։ Առաջին տուրից հետո մեր հավաքականը խմբում զբղեցնում է առաջին հորիզոնականը։ Խաղը կմեկնարկի ժամը 22։00-ին։

SportArmenia-ն վարելու է Բուլղարիա – Հայաստան հանդիպման տեքստային ռեպորտաժը, որի ընթացքում մենք այն կլրացնենք Սոֆիայից ստացվող լուսանկարներով։

Քիչ առաջ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են թիմերի մեկնարկային կազմերը։

Մեր երկրպագուները մարզադաշտում բացել են մեծ պաստառ, որի վրա պատկերված են Զորավար Անդրանիկը ու Բուդապեշտում սպանված Գուրգեն Մարգարյանը:

1. Մեկնարկ

2. Մարզադաշտի պաշտոնյաները թույլ չեն տվել Զորավար Անդրանիկի ու Բուդապեշտում սպանված Գուրգեն Մարգարյանի նկարներով պաստառները պահել տրիբունայում։

4. Տանտերերը շատ ակտիվ են սկսել հանդիպումը, բայց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հետզհետե  հաղթահարում են մեկնարկային ճնշումը:

6. Բուլղարիայի հավաքականի երկրպագուները շատ ակտիվ են և անընդհատ իրենց թիմին նետում են գրոհենրի:

8. Լսվեց նաև մեր երկրպագուների ձայնը: Հայաստանի հավաքականի երկրպագուները քիչ են, բայց նրան նրանց ձայնը լսլեի է, երբ մերոնք են հարձակվում:

12. Առաջին գրոհը` մեր ֆուտբոլիստների կատարմամբ: Գևորգ Ղազարյանը ձախ եզրով լավ անցում կատարեց և հարվածեց դարպասին: Միխայլովն ուշադիր էր:

15. Խաղը վերջնականապես հավասարվեց և հիմնականում ընթանում է կենտրոնում:

20. Վերջին 5 րոպեներն անցնում են խաղադաշտի կենտրոնում և առանց վտանգավոր գրոհների:

24. Յուրա Մովսիսյանը շատ ակտիվ է ձախ եզրում:

25. Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ փոքր ինչ ակտիվացան, բայց վտանգավոր պահեր դեռ չկան:

27.Տուգանային հարվածի իրավունք են ստացել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: Կանոնները խախտեցին Հենրիխ Մխիթարյանի նկատմամաբ:

28. Արթուր Եդիգարյանի հարվածը չստացվեց:

29. Առաջին անկյունայինը` Ռոման Բերեզովսկու դարպասի մոտ: Իվան Իվանովի հարվածից հետո գնդակը փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով:

32. Առաջին դեղին քարտը ստանում են բուլղարացիները: Գեորգի Միլանովը կոպիտ խաղաց Հենրիխ Մխիթարյանի դեմ:

33. Հայաստանի հավաքականն առաջին անկյունայինի իրավունքը ստացավ: Եվ անմիջապես 2-րդ անկյունայինը` բուլղարացիների դարպասի մոտ:

35. Յուրա Մովսիսյանը ընկել է և տուգանային է պահանջում: Մրցավարի սուլիչը լռում է: Մովսիսյանը դժոգոհ է, բայց մրցավարը չի փոխի որոշումը:

37. Անկյունային հարվածի իրավունք են ստանում տանտերերը: Բերեզովսկու տուգանային հրապարակում խառնաշփոթ է, մեր ֆուտբոլիստները դժվարությամբ գնդակը դուրս բերեցին տուգանային հրապարակից:

39. Լևոն Հայրապետյանը Իվանովի հետ պայքարելիս վնասվածք ստացավ և բժիշկների օգնությանը դիմեց:

41. Շատ կոպիտ են խաղում բուլղարացիները: Սվետոսլավ Դյակովը կոպիտ խաղաց Գևորգ Ղազարյանի դեմ և դեղին քարտով պատժվեց:

42. Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի պաշտպանի ձեռքին, սակայն մրցավարը չնշանակեց 11 մետրանոց:

43. Գոլ, Անմիջապես այն բանից հետո, երբ մրցավարը չնշանակեց 11 մետրանոցը, բուլղարացիները նետվեցին հակագրոհի և Պոպովի փոխանցումից հետո Ստանիսլավ Մանոլևը բացեց հանդիպման հաշիվը:

45. Ընդմիջում: Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում: Ցավալի է, բայց մրցավարը կոպիտ սխալ գործեց` բուլղարացիների դարպասին 11 մետրանոց չնշանակելով, և անմիջապես հաջորդ գրոհի ժամանակ տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: Հուսանք, որ ընդմիջումից հետո Վարդան Մինասյանի սաներն ավելի ակտիվ կգործեն և ոչ միայն կհավասարեցնեն հաշիվը, այլև կկարողանան հաղթանակ կորզել:

46. Մեկնարկեց 2-րդ խաղակեսը:

47. Վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք են ստացել տանտերերը: Մրցակցի հարձակվողը խախտեց կանոնները:

50. Արազ Օզբիլիսը ձախ եզրով գերազանց անցում կատարեց ու ոչ պակաս գերազանց փոխանցում կատարեց տուգանային հրապարակի կենտրոն: Գնդակը ստացավ Գևորգ Ղազարյանը և հարվածելու փոխարեն որոշեց շրջանցել մրցակցին, ցավոք չստացվեց և շատ վտանգավոր գրոհից մերոնք ոչինչ չքաղեցին:

53. Վարդան Մինասյանը Արազ Օզբիլիսի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Մարկոս Պիզելիին:
56. Մեր ֆուտբոլիստները տիրում են նախաձեռնությանը:

58. Կառլեն Մկրտչյանը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և վայր ընկավ: Մկրտչյանը 11 մետրանոց էր պահանջում, իսկ մրցավարը նրան դեղին քարտով պատժեց` սիմուլյացիայի համար:

60. Փոփոխություն Բուլղարիայի հավաքականի կազմում. Վլադիմի Գաջևի փոխարեն խաղը կշարունակի Գեորգի Սարմովը:

61. Արթուր Եդիգարյանը մրցավարի հետ վիճելու համար դեղին քարտ ստացավ: Եդիգարյանը համաձայն չէր, որ Մարկոսը խախտել է կանոնները:

65. Երկրորդ փոփոխությունը Բուլղարիայի հավաքականի կազմում. Իլյա Միշանսկու փոխարեն խաղը կշարունակի Իլյա Ռանգելովը:

67. Կրկին վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք են ստացել մերոնք, Կառլեն Մկրտչյանի հանդեպ խախտեցին կանոնները: Մարկոսի հարվածից հետո գնդակը դիպավ պատին:

70. Կրքերը թեժացել են խաղադաշտում: Ֆուտբոլիստները հրմշտում են միմյանց: Կառլեն Մկրտչյանը, Սարգիս Հովսեփյանը, Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելլին և Հրայր Մկոյանը վեճի են բռնվել մրցակցի ֆուտբոլիստների հետ:

73. Մրցավարները մի քանի րոպե խորհրդակցելուց հետո որոշեցին խաղադաշըից հեռացնել Մարկոսին և Սանոլևին: Թիմերն այժմ խաղում են 10-ը 10-ի դեմ:

76. Երկորոդ կարմիր քարտը` մեր ֆուտբոլիստներին. Գևորգ Ղազարյանը հեռացվեց խաղադաշտից, Գևորգը չկարողացավ զսպել զայրույթը, և Հայաստանի հավաքականին թողեց 9 հոգով:

79. Վերջին փոփոխությունը կատարեցին տանտերերը. Իվելին Պոպովի փոխարեն հանդիպումը շարունակում է Էմիլ Գարգոնովը:

82. Գեորգի Սարմովը հեռվից հարվածեց, Ռոման Բերեզովսկին տեղում է:

85. Մեր ֆուտբոլիստներն 9 հոգով փորձում են ինչ որ բան ձեռնարկել, բայց դեռևս ոչինչ չի ստացվում:

88. Հաշիվը ձեռնտու է բուլղարացիներին և նրանք չեն շտապում, իսկ մեր Հայաստանի հավաքականի մոտ կրկին ոչինչ չի ստացվում:

90. Հանդիպման գլխավոր մրցավարը 4 րոպե է ավելացնում:

90+1. Էմիլ Գորգոնովը դեղին քարտ ստացավ Արթուր Սարկիսովի նկատմամաբ կանոնները խախտելու համար:

90+2. Բերեզովսկիիիիիի. Ռանգելովը մեն-մենակ դուրս եկավ մեր դարպասապահի առջև, Ռոմանը դուրս եկավ տուգանային հրապարակից և գերազանց կատարեց վերջին պաշտպանի դերը:

90+4. Հանդիպումն ավարտված է: Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտություն կրեց Բուլղարիայից:

Այո, մրցավարը կարող էր 11 մետրանոց նշանակել Բուլղարիայի դարպասին, բայց չնշանակեց: Այո, Հայաստանի հավաքականը ոչնչով չզիջեց առաջին տուրում Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականի հետ ոչ-ոքի խաղացած բուլղարացիներին:

Այո, մեր տղաները շատ ավելի լավ խաղացին, քան առաջին տուրում Մալթայի հետ խաղում և արժանի չէին պարտության: Այդուհանդերձ, Վարդան Մինասյանի սաները չցուցադրեցին այն խաղը, որն ակնակլում էր հայ ֆուտբոլասերը, որը տեսել էր հայ ֆուտբոլասերը` Եվրո 2012 ընտրական փուլի նվազագույնը 4 խաղում և պարտության համար մեղավորներ փնտրոլու կարիք չկա:

 

N

Բուլղարիա

N

Հայաստան

13 Նիկոլայ Միխայլով 1 Ռոման Բերեզովսկի
2 Ստանիսլավ Մանոլև 4 Սարգիս Հովսեփյան Ա
5 Նիկոլայ Բոդուրով 5 Ռոբերտ Արզումանյան
6 Յորան Մինև 15 Հրայր Մկոյան
9 Իվելին Պոպով 20 Լևոն Հայրապետյան
14 Վեսելին Մինև 7 Արթուր Եդիգարյան
15 Իվան Իվանով 6 Կառլեն Մկրտչյան
17 Գեորգի Միլանով 8 Արազ Օզբիլիս
18 Վլադիմիր Գաջև 10 Գևորգ Ղազարյան
19 Իլյա Միշանսկի 18 Հենրիխ Մխիթարյան
21 Սվետոսլավ Դյակով 14 Յուրա Մովսիսյան

Մարզիչներ

 Լյուբոսլավ Պենև  Վարդան Մինասյան

Պահեստայիններ

1 Վլադիսլավ Ստոյանով 12 Գևորգ Կասպարով
12 Ստոյան Կոլև 22 Արթուր Հարությունյան
3 Ալեքսանդր Ալեքսանդրով 2 Ալեքս
4 Պետր Զանև 3 Արթուր Յուսպաշյան
7 Իվան Ստոյանով 8 Մարկոս Պիզելլի
8 Գեորգի Սարմով 9 Կամո Հովհաննիսյան
10 Ալեքսանդր Տոնև 11 Արթուր Սարկիսով
11 Դիմիտար Ռանգելով 16 Վալերի Ալեքսանյան
16 Իլյա Միլանով 17 Արտակ Եդիգարյան
20 Ցվատան Գենկով  19  Զավեն Բադոյան
22 Բորիս Գալչև  21 Դավիթ Մանոյան
23 Էմիլ Գարգոնով

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս