Բաժիններ՝

Մարիխուանան`ձվարանների քաղցկեղի պատճառ

Մարիխուանայի օգտագործումը երկու անգամ մեծացնում է ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը: Հետազոտությունն անցկացրել են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքի արդյունքները հրապարակվել են «Cancer» («Քաղցկեղ») ամսագրում:

Հետազոտություններն անցկացնելու համար գիտնականներն ընտրել են Լոս Անջելեսի 163 բնակիչների, ովքեր 1986-1991թթ. ընթացքում ձվարանների չարորակ նորագոյացություններ են ունեցել: Բացի այդ, գիտնականները հետևել են ևս 300 մարդու առողջությանը, ովքեր օնկոլոգիական հիվանդություններով չեն տառապել:

Արդյունքում՝ գիտնականները եզրակացրին, որ մարիխուանա օգտագործողների մոտ ձվարանների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը երկու անգամ ավելացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս