Նորից հին երգը

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր այսօրվա հայտարարության մեջ անդրադարձել է սեպտեմբերի 9-ին տեղի ուենցած ՏԻՄ ընտրություններին:

«Սեպտեմբերի 9-ին  Հայաստանի հարյուրավոր համայնքներում տեղի ունեցան ընտրություններ, որոնք Հանրապետականի համար կարեւոր էին երկու տեսանկյունից:

Առաջին` մեզ համար շատ կարևոր էր ընտրությունների ժողովրդավարական բնույթը, և այս առումով պետք է նշեմ, որ այս ընտրությունները չնայած որոշ տեխնիկական թերությունների, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի իշխանությունները՝  նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, անվերապահորեն գնում են երկրում ժողովրդավարության խորացման ճանապարհով:

Երկրորդ` այս ընտրություններում հասարակության մեծամասնությունն իր վստահության քվեն տվեց ՀՀԿ-ին, քանի որ չնայած առկա խնդիրներին՝ Հանրապետականը բազմաթիվ դրական քայլեր է իրականացրել տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ:

Ավելին` մեծածավալ աշխատանքներ են կատարվել աղետի գոտում: Շուրջ հինգ հազար անօթևան ընտանիքներ ստացել են բնակարաններ: Այս ծրագիրը շարունակական է և գտնվում է հանրապետության նախագահի մշտական ուշադրության կենտրոնում»,- հայտարարեց Շարմազանովը:

 

Տեսանյութեր

Լրահոս