«Մարտի 1-ի» զոհերի սպանությունների թելերը կտանեն դեպի իշխանություններ». Փաշինյան
Այսօր Աժ-ում հայտարարությունների ժամանակ ՀԱԿ պատհամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի եպքերին` ասելով, թե հատնի է, որ այդ օրը «Չերյոմուխա» տեսակի զենք են կիրառել ոստիկանության 4 աշխատակիցներ:
«Զարմանալի է, որ այդ մարդիկ մինչ օրս ազատության մեջ են: Եթե նրանք կանգնեն իրական պատիժ կրելու պարտավորության դիմաց, անկասկած` կբացահայտեն, թե ում հրամանն են կատարել: Իրենց հերթին նրանց վերադասները կբացահայտեն՝ ում հրահանգն են կյանքի կոչել իրենք: Այսպիսով «Մարտի 1-ի» զոհերի սպանությունների թելերը կտանեն դեպի իշխանություններ: Մարտի 1-ի իրադարձություններից միայն կոնկրետ մարդիկ չեն տուժել, այլ ամբողջ ժողովուրդն ու պետությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե միջազգային հանրությունը քաղբանտարկյալների հանդեպ ՀՀ իշխանության վերաբերմունքն ընկալում է որպես քաղաքական հետապնդում: «Կասկած չկա, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը վնասելու է երկրի միջազգային վարկը: Իշխանությունները պետք է ազատ արձակեն նրանց` ինչպես ազատազրկել են»,- ասաց Զուրաբյանը: