ՀՀ վարչապետները՝ երեկ, այսօր, վաղը

Օրերս մամուլում հայտնվեց մի հետաքրքիր տեղեկություն. Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը խոշոր ընկերության և Քաթարի վարչապետի միջև բանակցություններում հանդես է եկել որպես միջնորդ և 3 ժամ տևած իր աշխատանքի դիմաց վաստակել է 1 միլիոն դոլար։

Բլերը պաշտոնը թողնելուց հետո զբաղվում է հիմնականում միջնորդությամբ և բանակցություններով։ Դա նրա մոտ, ասում են, վատ չի ստացվում։

Այս տեղեկությունը հետաքրքիր մտորումների տեղիք տվեց. ի՞նչ կարող են անել մեր նախկին վարչապետները, որի դիմաց այդպես բարձր վարձատրվեն։ Օրինակ, կարծում ենք, Տիգրան Սարգսյանը նույնպես լավ բանակցող կարող է լինել։ Իհարկե, ֆինանսական հարցերում՝ հաշվի առնելով, որ մի քանի միլիարդ դոլարի վարկային ռեսուրսների ներգրավումը կապվում է հենց Տ. Սարգսյանի՝ համոզելու ունակության հետ։

 

Տիգրան Սարգսյան

Պաշտոնը ստանձնել է 2008թ. ապրիլի 9-ին

2008թ ապրիլի 9-ին երբ Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետ քչերի մտքով էր անցնում որ նա դառնալու է Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետներից մեկը։ Կառավարության ղեկավարի պաշտոնը նա զբաղեցնում է արդեն ավելի քան 4 տարի 4 ամիս։

Աշխատանքային գործունեություն
1987-1990 թթ.- Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար
1988-1993 թթ.- Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ
1990-1991 թթ.- տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր
1990-1995 թթ. – ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ
1993-1994 թթ.- Երևանի պետական համալսարան` բանկային գործի դասավանդում
1995-1998 թթ. – Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ
1995-2008 թթ.- Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն
1998-2005 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
2005-2008 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում)
2005-2007 թթ.- Միջպետական բանկի խորհրդի նախագահ
2008 թ.ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ
2012 թ. հունիսի 2 – ՀՀ Նախագահի` հունիսի 2-ի հրամանագրով վերանշանակվել է 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում:

Ինչևէ, անկախ քննադատություններից և խոսակցություններից, Տ. Սարգսյանը դեռ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։

Ավելի լավ է անդրադառնանք նախկին վարչապետներին։ Կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության մեջ, ճիշտ է, չի նշվում, թե նրանք որքան են վաստակում, սակայն գոնե նախավարչապետական և հետվարչապետական շրջանի զբաղմունքը կարելի է տեսնել։

Վազգեն Մանուկյան

Վարչապետության ժամկետը՝ 01.09.1990-30.01.1991

Աշխատանքային գործունեություն
1972-1990 թթ. – ԵՊՀ ՝ դասախոս
1988 թ. – «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, կոորդինատոր
1990 թ. – Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր
1990-1991 թթ. – ՀՀ վարչապետ
1992-1993 թթ. – ՀՀ անվտանգության գծով Պետնախարար, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար, միաժամանակ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ղեկավար
1995-1999 թթ. – ՀՀ ԱԺ պատգամավոր
2009 թ. մարտից` Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ:

 

Գագիկ Հարությունյան

Վարչապետության ժամկետը՝ 01.02.1991-30.07.1992

Աշխատանքային գործունեություն
1973-1987թթ. ԵՊՀ, Երևանի ժողտնտեսության ինստիտուտ՝ դասախոս
1977-1978թթ. Հարավսլավիա՝ այցելու դասախոս
1987-1990թթ. ՀԿԿ կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժին՝ բաժնի վարիչ
1990-1991թթ. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ
1991-1995թթ. ՀՀ փոխնախագահ
1991-1992թթ. ՀՀ վարչապետի պաշտոնակատար
1996թ. փետ.-ից ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ

 

Խոսրով Հարությունյան

Վարչապետության ժամկետը՝ 01.08.1992-30.01.1993

Աշխատանքային գործունեություն
1972-1977թթ. Բյուրականի օպտիկա-մեխանիկական լաբորատորիա՝ ինժեներ, ավագ ինժեներ, խմբի ղեկավար, տեխնիկական բաժնի վարիչ
1977-1984թթ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա՝ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի պետ, ռադիոֆիզիկական չափումների հատուկ կոնստրուկտորական բյուրոյի փորձարարական արտադրամասի պետ, բաժնի վարիչ
1984թ. «Հայավտո» գործարան՝ արտադրական-դիսպետչերական բաժնի պետ
1984-1986թթ. Աշտարակի թիվ 2 «Անուշ» կարի ֆաբրիկա՝ տնօրեն
1986-1987թթ. Չարենցավանի կարի ֆաբրիկա՝ տնօրեն
1987-1990թթ. Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ
1990-1992թթ. ՀՀ Գերագույն խորհուրդ՝ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
1992-1993թթ. ՀՀ վարչապետ
1993-1996թթ. ՀՀ Գերագույն խորհուրդ (Ազգային ժողով)՝ պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի քարտուղար, պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամ
1996-1998թթ. ՀՀ կառավարություն՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
1998-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ
1999-2000թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար
2000թ.-ից Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման հանձնաժողով՝ նախագահի տեղակալ

2012-մինչ օրս   ԱԺ պատգամավոր

 

Հրանտ Բագրատյան

Վարչապետության ժամկետը՝ 12.02.1993-04.11.1996

Աշխատանքային գործունեություն
1979-1981թթ. Ծառայություն խորհրդային բանակում
1990-1993թթ. ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար
1991թ.սեպտեմբեր-նոյեմբեր  ՀՀ կառավարության նախագահի պաշտոնակատար
1993-1995թթ. ՀՀ վարչապետ
1995թ. հուլիսին ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո վերանշանակվել է ՀՀ վարչապետ, պաշտոնավարել է մինչեւ 1996թ.
1996-1997թթ. Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) խորհրդական
1998-2006թթ. Երեւանի կոնյակի գործարան` փոխնախագահ եւ մարդկային ռեսուրսների եւ խաղողի գնումների գծով տնօրեն

2012-մինչ օրս   ԱԺ պատգամավոր

 

Արմեն Սարգսյան

Վարչապետության ժամկետը՝ 01.11.1996-28.02.1997

Աշխատանքային գործունեություն
1979-1984թթ. ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոն՝ ասիստենտ
1984-1985թթ. Քեմբրիջի համալսարան/Մեծ Բրիտանիա/՝ այցելու դասախոս
1985-1992թթ. ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոն՝ դասախոս
1990-1992թթ. ԵՊՀ Բարդ համակարգերի համակարգչային մոդելավորման ամբիոն՝ ամբիոնի վարիչ
1992-1993թթ. ՀՀ Գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում
1993-1994թթ. ՀՀ Գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան Եվրամիությունում
1995-1996թթ. ՀՀ դեսպան Բելգիայի Թագավորությունում, Եվրոպական համայնքների ՀՀ Առաքելության ղեկավար, ՀՀ դեսպան Նիդերլանդների Թագավորությունում, ՀՀ դեսպան Վատիկանում, ՀՀ դեսպան Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում
1996-1997թթ. ՀՀ վարչապետ
1998-2000թթ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում

 

Ռոբերտ Քոչարյան

Վարչապետության ժամկետը՝ 01.03.1997-28.02.1998

Աշխատանքային գործունեություն

1975-1977 թթ. – աշխատանքային գործունեություն Ստեփանակերտի և Մոսկվայի տարբեր ձեռնարկություններում
1980-1981 թթ. – Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան՝ ինժեներ-մեխանիկ
1981-1985 թթ. – ՀԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմ, տարբեր պաշտոններ, այդ թվում` քաղկոմի երկրորդ քարտուղար
1986 թ. – ԽՄԿԿ Ստեփանակերտի քաղկոմի հրահանգիչ
1987-1989 թթ.- Ղարաբաղի մետաքսի գործարանի կուսակցական կազմակերպության ղեկավար
1989-1995 թթ. – երկու անգամ (1989, 1991 թթ.) ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, եղել է Գերագույն խորհրդի նախագահության անդամ
1991-1992 թթ. – ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր
1992-1994 թթ. – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, ԼՂՀ վարչապետ
1994-1997 թթ. – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ
1997-1998 թթ. – ՀՀ վարչապետ
1998-2008 թթ. – ՀՀ նախագահ
2009 թ.-ից` “Սիստեմա” ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն:

Արմեն Դարբինյան

Վարչապետության ժամկետը՝ 01.03.1998-30.05.1999

Աշխատանքային գործունեություն
1989-1992թթ. Մոսկվայի ՀՀ մշտական ներկայացուցչությունում՝ տնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ, տնտեսական քաղաքականության բաժնի վարիչ
1992-1994թթ. «Արմենինտորգ» պետական արտաքին տնտեսական միավորում՝ գլխավոր տնօրեն
1994-1997թթ. ՀՀ կենտրոնական բանկ՝ նախագահի առաջին տեղակալ
1997-1998թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն (ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն)՝ նախարար
1998-1999թթ. ՀՀ վարչապետ
1999-2000թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարար
2000թ.-ից Մարդկային զարգացման միջազգային կենտրոն՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ
2001թ.-ից Հայ-Ռուսական (Սլավոնական) Պետական Համալսարանի Ռեկտոր, Հոգաբարձուների Խորհրդի համանախագահ:

Վազգեն Սարգսյան

Վարչապետության ժամկետը՝ 01.06.1999-27.10.1999

Աշխատանքային գործունեություն
1979-1983թթ. Արարատի միջնակարգ դպրոց՝ ուսուցիչ
1983-1986թթ. Արարատի ցեմենտի գործարան՝ կոմերիտմիության քարտուղար
1986-1989թթ. «Գարուն» ամսագիր՝ գլխավորել է հրապարակախոսության բաժինը
1990-1995թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր
1990-1992թթ. Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
1990-1992թթ. «Երկրապահ» կամավորականների ջոկատների հրամանատար
1991-1992թթ. ՀՀ պաշտպանության նախարար
1992-1993թթ. ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ
1993թ.-ից «Երկրապահ» կամավորական միության նախագահ
1993-1995թթ. ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար
1995-1999թթ. ՀՀ պաշտպանության նախարար
1999թ. ՀՀ վարչապետ
1999թ. հոկտեմբերի 27-ին սպանվել է Ազգային Ժողովում կատարված ահաբեկչական ակտի ժամանակ:

Արամ Սարգսյան

Վարչապետության ժամկետը՝ 01.11.1999-30.04.2000

Աշխատանքային գործունեություն
1981-1983թթ. Ծառայություն խորհրդային բանակում
1989-1993թթ. «Արարատարդշին» տրեստ՝ տարբեր պաշտոններ
1993-1998թթ. «Արարատցեմենտ» արտադրական միավորում՝ գլխավոր տնօրենի օգնական, գլխավոր տնօրենի տեղակալ, կապիտալ շինարարության գծով և նոր տեխնոլոգիական գծի տնօրեն
1998-1999թթ. «Արարատցեմենտ» ՊՓԲԸ՝ տնօրեն
1999-2000թթ. ՀՀ վարչապետ
2000թ. «Արարատցեմենտ» ՊՓԲԸ՝ տնօրեն

 

Անդրանիկ Մարգարյան

Վարչապետության ժամկետը՝ 12.05.2000-25.03.2007

Աշխատանքային գործունեություն
1972-74թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, որպես գիտաշխատող, ավագ ինժեներ
1977-78թթ.Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ գլխավոր ինժեներ
1978-79թթ.Էլեկտրատեխնիկական գործարանում՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ
1979-90թթ. Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում՝ էլեկտրոնիկայի բաժնի վարիչ
1990-94թթ. Հատուկ ծրագրերի պետական վարչությունում՝ ինֆորմացիայի բաժնի ղեկավար
1994-95թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ կրտսեր գիտաշխատող
1995-1999թթ. Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր
1999թ.-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը
2000-2007թթ. ՀՀ վարչապետ
2003թ. ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը:
2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:

 

Սերժ Սարգսյան

Վարչապետության ժամկետը՝ 04.04.2007-09.04.2008

Աշխատանքային գործունեություն
1975-1979 թթ. – Երևանի էլեկտրատեխնիկական գործարան՝  խառատ
1979-1988 թթ. – ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական
1989-1993 թթ. ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն
1990 թ. – Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր
1993-1995 թթ. – ՀՀ պաշտպանության նախարար
1995-1996 թթ. – ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար
1996-1999թթ.՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար
1999-1999թթ.՝ ՀՀ ազգային անվտանգության նախարար
1999-2000 թթ. – ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
1999-2007 թթ. – ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
2000-2007 թթ. – ՀՀ պաշտպանության նախարար
2007-2008 թթ. – ՀՀ վարչապետ
2008 թ.-ից` ՀՀ նախագահ:

Տեսանյութեր

Լրահոս