
Հանդիպում աստղաֆիզիկայի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի հետ

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը վաղը ժամը 18:00-ին հրավիրում է մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի Հաղթողների ակումբի անդամների հանդիպմանը աստղաֆիզիկայի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի հետ, որը տեղի կունենա «Սինոփսիս Արմենիայում»:
2010 թվականին պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը, Դր. Միշել Մայերը և Դր. Նունո Սանտեսը արժանացել են Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակին աստրոֆիզիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում:
Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի Եվրոպական հյուսիսային աստղադիտարանի աստղաֆիզիկայի պրոֆեսոր և աստղաֆիզիկայի կենտրոնի գիտաշխատող, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը իր ուրույն հետագիծն է թողել անսահման տիեզերքի գաղտնիքների բացահայտման ճանապարհին: Նրա հետաքրքրությունների շրջանակը բազմազան է՝ արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակներից մինչև սև խոռոչների հատկությունների ուսումնասիրում: