Ո՞ւմ քաղաքապետն է Սամվել Բալասանյանը

168.am-ի հարցին, թե Գյումրիում ընտրված քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն, ի վերջո, ՀՀԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի քաղաքապետն է, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Սամվել Բալասանյանը ԲՀԿ խորհրդի անդամ է, ԲՀԿ ղեկավար կազմի անդամ է: ԲՀԿ-ն մեզ համար օտար կուսակցություն չէ, թշնամի և հակառակորդ կուսակցություն չէ: Սամվել Բալասանյանին առաջարկել է Սերժ Սարգսյանը, իսկ առաջադրել է ԲՀԿ ղեկավար մարմինը: Այսինքն` հայոց լեզուն հարուստ է` մենք առաջարկել ենք, իրենք առաջադրել են»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակ կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել էր, թե ինքն է Սամվել Բալասանյանին առաջարկել` առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում:

 

Տեսանյութեր

Լրահոս