Բակո Սահակյանը հանդիպել է Անջեյ Կասպրչիկին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը հատուկ անդրադարձել է վերջերս հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործին Ադրբեջանին հանձնման ու ազատ արձակման փաստին:

Ըստ Նախագահի՝ նման ոճրագործությունը մեծ հարված է բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը:

Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին հանդիպել էր նաև ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը:

Տեսանյութեր

Լրահոս