Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ` «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում 2011-2012 թթ. ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Երկու պատճառ եմ տեսնում։ Ձախողման առաջին սխալը գալիս է նրանից, որ ի տարբերություն մյուս օլիմպիական ծանրորդների, Առաքել Միրզոյանն անհատապես պատրաստվեց Օլիմպիական խաղերին` իրենց գյուղի ավտոտնակում: Իհարկե, առանձին մարզվելը նախնական համաձայնեցված էր Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հետ:
Թուրքիան 2012թ. հունիսին ավելի շատ ապրանք է արտահանել Ադրբեջան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ըստ Թուրքիայի Արտահանողների միության պաշտոնական կայքի, նախորդ տարվա 180 մլն դոլարի դիմաց այս տարվա արտահանումն աճել է`հասնելով 210 մլն դոլարի:
Ակցիայի մասնակիցները պահանջում են արդարացնել ՀԱԿ ակտիվիստներին, կարճել մյուս ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործըազատ արձակել Տիգրան Առաքելյանին, և պատժել երիտասարդների դեմ կեղծ ցուցմունք տված ոստիկաններին:
«Մենք համոզմունք ենք հայտնում, որ քանի դեռ Հայաստանում չի գործում օրինազանց պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը, մեր երկրում շարունակվելու են կայացվել անօրինական որոշումներ և վարչական ակտեր»
Նախընտրական քարոզարշավի ժամանակ մեր շատ քաղաքացիներ խնդիր են դրել ցանկացած արդյունքի դեպքում ձևավորել քաղաքական ուժ և շարունակել պայքարը: Այսօր արդեն այդ պահն է: Ժամանակն է ստեղծել ինստիտուցիոնալ կառույց, որը քաղաքական եղանակներով կփորձի հարցերի լուծումներ տալ:
«Ես շատ լավ եմ հիշում ոնց էր եղել կռիվը, ոնց էր խփել մեր ոստիկանության աշխատողի քիթը կոտրել. քրեորեն պատժելի արարք էին թույլ տվել, հարուցվել էր քրեական գործ, որն անցել է բոլոր ինստանցիաներով՝ ոստիկանությունով, քննչականով, դատախազությունով հաստատվել է, դատարանով դատվել է, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»:
Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ, Մանկավարժական համալսարանի ուսանող, 20-ամյա Թաթուլ Մխիթարյանի մոտ բանակից զորացրվելուց անմիջապես հետո հայտնաբերվել է սուր լեյկոզ հիվանդություն, որի բուժումը հնարավոր է միայն արտերկրում` վիրահատության միջոցով, ինչի համար երիտասարդի հարազատները չունեն անհրաժեշտ միջոցներ:
Իսկ ՀՀ նախագահի գրասենյակից չի հաջողվել ճշտել` նախատեսվա՞ծ է Սերժ Սարգսյանի այցը Մոսվկա: Սերժ Սարգսյանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից խորհուրդ են տվել հարցն ուղղել մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանին, ով արձակուրդում է: Արզումանյանի քաղաքային հեռախոսահամարը չի պատասխանել, իսկ բջջայինն անհասանելի է:
Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի հաղթողների աշխատանքները Նոբելյան մրցանակի հիմք են հանդիսացել
«Հարգելի պրն. Նախագահ, խնդրում ենք միջնորդել փոխել կալանավորումը` չբացակայելու ստորագրությամբ, և եթե դատավարության ընթացքում, նույնիսկ, ապացուցվի բժշկի սխալը` կիրառել համեմատաբար մեղմ պատիժ»:
Հուլիսի 31-ի երեկոյան գործարկվել է outlook.com-ը: Այն այժմ գործում է փորձնական ռեժիմում…
«ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արտաշատ ճանապարհին վրաերթի է ենթարկել 10-ամյա մի տղայի և նրան տեղափոխել է հիվանդանոց:
Որոշակի գործոնների առկայության դեպքում Գ. Ծառուկյանը կարող է դառնալ իշխանության համար ցանկալի «մրցակից», ով նախագահական ընտրությունների ավարտից հետո կշնորհավորի Սերժ Սարգսյանին:
«Եթե մինչկենսաթոշակային տարիքի բնակչության ծավալուն միգրացիոն ներհոսք կամ ծնելիության կտրուկ աճ տեղի չունենա, ապա ՀՀ բնակչության ծերացման երևույթն ահագնացող թափ կհավաքի, ու երկիրը կհայտնվի լուծում պահանջող ծանրակշիռ սոցիալ-տնտեսական համալիր հիմնախնդիրների առջև»:
Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հետ կապված հեռախոսազրույցի պահին տեսագրության մեջ Օբամայի ձեռքին մական կա։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 1-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.25 դրամ: Նախորդ առեւտրային նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.75 կետով կամ 0.18%-ով:
Քեզ ի՞նչ նվիրեմ։ Միայն ծաղիկներ։ Այսուհետ միայն-միայն ծաղիկներ։ Ծնունդդ շնորհավոր, Վահե ջան։ Ասում են՝ նախօրոք ծնունդ չեն շնորհավորում, լավ նշան չի։ Ի՞նչ պիտի լինի սրանից էլ վատ, ինչ պիտի լիներ, որ վատ բան լինի։
Մխիթար Ալումյանին նորից առաջարկել են վերցնել 150.000 դրամը: Այս անգամ նա պատրաստվում է վերցնել այդ գումարը: «Ասացին ոստիկանապետը ի սրտե է հատկացրել այդ գումարը»,- ասել է Ալումյանը:
Սաակաշվիլին հուսով է, որ Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական օրինակելի ընտրություններ:
Օգոստոսի 2-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի` Դավթաշեն 4 թաղամասի, Դավթաշեն 3 թաղամասի 30, 31 շենքերի, Դավթաշեն վարչական շրջանի թաղապետարանի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Պրն. Սարգսյանը հպարտանում է, որ Մուշից տարագրած և 37-ի ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած իր պապը եղել է Մշեցի Մուրադի զինվորներից մեկը, ով իր գերդաստանին պատգամել է ապրել այն քարքարոտ, թեկուզ անբերրի հողի վրա, որտեղ ինքը գտել էր նոր հայրենիք և հետագա սերունդները պահել են պատգամը»:
Life News-ը անդրադարձ է հրապարակել, որի համաձայն՝ Ամբարցումովի զոհը սոցիալական կայքերում շփվել է մոտ 100 տարբեր տարեց տղամարդկանց հետ՝ սեփական տարիքը ավելի մեծ նշելով:
Ըստ բուլղարական ոստիկանության` հիմքեր կան ենթադրելու, որ ահաբեկչությունը հանցագործ խմբավորման մանրակրկիտ ծրագրավորած աշխատանքի արդյունք է:
Երևանում 2012թ. հուլիսին փոշու միջին ամսական խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 3.1 անգամ:
Օլիգարխները մենաշնորհներ են հաստատում տնտեսության մեջ, ՀԱԿ-ն էլ այդպիսի կարգավիճակ է ուզում ունենալ քաղաքական դաշտում: Իսկ ո՞րն է երաշխիքը, որ ՀԱԿ-ի այդ մտածողությունը չի գործելու նաև այն դեպքում, «եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի և ՀԱԿ-ը դառնա իշխանություն»:
Ուկրաինական մանկական փառատոնի գլխավոր մրցանակն առաջին անգամ լքել է կազմակերպիչ երկրի տարածքը։ Վոկալի մրցույթի գրան-պրիին արժանացել է Հայաստանը ներկայացնող 14-ամյա Պատրիցան։
ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է այս շաբաթ քվեարկել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման օգտին՝ չնայած նրան, որ Իրանը պնդում է, որ միջուկային իր ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա. Գ. Վարդանյանի մոտից Տոլյատիի իրավապահները 21 հատ կեղծ 5000 ռուբլիանոց թղթադրամ են առգրավել։
Պարզվում է` քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը սեր ունի ոսկյա զարդերի և գեղանկարների նկատմամբ: Նա 12 միլիոն դրամի գեղանկարների հավաքածու ունի, ինչպես նաև 30 միլիոն դրամի ադամանդե քարեր և ոսկյա զարդեր: