
Երևանում փոշին երեք անգամ գերազանցում է նորման

Երևանում 2012թ. հուլիսին փոշու միջին ամսական խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 3.1 անգամ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱՎԾ-ն` վկայակոչելով բնապահպանության նախարարությանը: Ազոտի մոնօքսիդը և ծծմբի երկօքսիդը գտնվում են թույլատրելիի սահմաններում, իսկ ազոտի երկօքսիդի խտությունը նորման գերազանղել է 2.6 անգամ:
Համեմատության համար նշենք, որ Գյումրիում փոշու միջին խտությունը հունիսին թույլատերլի սահմանը գերազանցել է 1.9 անգամ, իսկ Արարատ և Հրազդան քաղաքներում չափվում է ցեմենտի փոշու խտությունը. երկու քաղաքներում էլ այդ նորման գերազանցում է 1.2 անգամ: