Բուլղարական ոստիկանությունը հրապարակել է ահաբեկչի ֆոտոռոբոտը

Բուլղարական ոստիկանությունը հրապարակել է Բուրգասի մահապարտ-ահաբեկչի ֆոտոռոբոտը, որը ստեղծվել է պայթյունի վայրում գտնված հանցագործի գանգի հատվածների համակարգչային անալիզից:

Ֆոտոռոբոտի միջոցով  մահապարտ-ահաբեկչի ազգությունը որոշել հնարավոր չէ` չնայած պարզ երեւվում է, որ նա ունի եվրոպական արտաքին,  գրում է «Lenta.ru»-ն:

Ըստ բուլղարական ոստիկանության` հիմքեր կան ենթադրելու, որ ահաբեկչությունը հանցագործ խմբավորման մանրակրկիտ ծրագրավորած աշխատանքի արդյունք է: Քննիչների կարծիքով` ահաբեկիչը, որի ինքնությունը մինչ այժմ դեռ անհայտ է, կարող էր  հանցակից ունենալ: Հայտնի է, որ նա Բուլղարիայի տարածքում շրջում էր ինչ-որ կնոջ ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել էին 5 իսրայելցի զբոսաշրջիկներ, ավտոբուսի տեղացի վարորդը եւ ահաբեկիչը: Մի քանի տասնյակ մարդիկ վիրավորվել էին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031