Թալինում «Ժառանգության» թեկնածուն հայտնի է

«Ժառանգություն» կուսակցությունը Թալինի ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածու է առաջադրել «բազմամյա» կուսակցական, «Ժառանգության» Թալինի ստորաբաժանման ղեկավար Տիգրան Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցությունը:

Ներկայացնելով իր թեկնածուին, «Ժառագնությունն» իր հաղորդագրութան մեջ նրա մասին գրում է. «Հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել դեռ ուսանողական տարիներից. 1985-ին Երևանի մարզահամերգային համալիրի հրդեհից հետո կազմավորել է կամավոր ուսանողական ջոկատ և մասնակցել շինվերանորոգման աշխատանքներին, 1988-ից ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: 2003-ից անդամագրվել է «Ժառանգությանը», ղեկավարում է կուսակցության Թալինի ստորաբաժանումը: 2006-ին առաջադրվել և ընտրվել է Թալինի ավագանու անդամ: 2009-ի ՏԻՄ ընտրություններին չի մասնակցել»:

Հաղորդագրության մեջ թեկնածու Սարգսյանի մասին նաև գրված է. «Պրն. Սարգսյանը հպարտանում է, որ Մուշից տարագրած և 37-ի ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած իր պապը եղել է Մշեցի Մուրադի զինվորներից մեկը, ով իր գերդաստանին պատգամել է ապրել այն քարքարոտ, թեկուզ անբերրի հողի վրա, որտեղ ինքը գտել էր նոր հայրենիք և հետագա սերունդները պահել են պատգամը: Պրն. Սարգսյանի ընտանիքը` մայրը, կինը, դպրոցահասակ որդին և դուստրը ապրում են Թալինում»:

 

Տեսանյութեր

Լրահոս