Ակցիա՝ Բաղրամյան 26-ի մոտ (լուսանկարներ)

Ինչպես հայտարարվել էր, այսօր ժամը 17:00-ին ՀՀ նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիաʽ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների և ազատազրկված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի: Նախահական շենքի դիմացի մայթին խմբված ակտիվիստների ձեռքին՝ «Ազատությունը ես եմ», «Չենք հանդուրժի», «Ազատություն քաղբանտարկյալներին» վերտառություններով պաստառներ կային:

Ակցիայի մասնակիցները պահանջում են արդարացնել ՀԱԿ ակտիվիստներին, կարճել մյուս ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործըազատ արձակել Տիգրան Առաքելյանին, և պատժել երիտասարդների դեմ կեղծ ցուցմունք տված ոստիկաններին:

ՀԱԿ ներկայացուցիչ Զառա Հովհաննիսյանը ՀՀ նախագահականի մոտ հայտարարեց, թե ՀԱԿ ակտիվիստների վերաբերյալ կայացրած վճիռը ուղղորդված է Բաղրամյան 26-ից:

Ի դեպ, ակցիային մանսկակից ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը այսօր Բաղրամյան 26-ի մոտ անդրադարձավ ՀԱԿ չորրորդ տարեդարձին՝ ասելով, թե այս ակցիան նույնպես լավ առիթ է այն նշելու համար:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031