Բաժիններ՝

Ստուբը հնարավոր է համարել ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հանդիպումը մեկ-երկու շաբաթից

ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումը հնարավոր է մեկ կամ երկու շաբաթից։ Այս մասին CNN-ի հետ զրույցում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

«Կարող է ամերիկացիների, ուկրաինացիների, ռուսների և եվրոպացիների միջև տեխնիկական մակարդակով նոր հանդիպում տեղի ունենալ մեկ-երկու շաբաթ անց։ Դա հաջողություն կլինի»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ նա կոչ է արել սպասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա այցի արդյունքներին։

«Կարծում եմ՝ կա իրական հնարավորություն, որ եվրոպացիները կլինեն բանակցությունների սեղանի շուրջ», – նշել է նախագահը։

Ստուբը հավելել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, այդ պատճառով էլ հոկտեմբերի 27-ին ինքը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ նշվել էր, որ Ստուբը և Ստյորեն Պուտինի հետ զրույցում հանդես չեն եկել ամբողջ Եվրոպայի անունից, այլ ներկայացրել են միայն Հելսինկիի և Օսլոյի դիրքորոշումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30