«Դուք ո՞նց եք պատկերացնում` մարզպետը պաշտպանում է քաղաքապետի թեկնածությունը: Ժողովուրդը պիտի պաշտպանի: Ես չեմ կարող ասել` մարզպետը պաշտպանո՞ւմ է, թե՞ չի պաշտպանում ինձ, բայց ոչ մի քայլ չի արվել այդ ուղղությամբ: Դեռ շուտ է նման հարցերով զբաղվելու համար»:
Ժամը 16:00-ին Դիանա Սիրունյանի առողջական վիճակը հետազոտելու համար տեղի է ունենալու կոնսիլիում, որին մասնակցելու են վնասվածքաբան, թոքային վիրաբույժ, ռեանիմատոլոգ, նյարդավիրաբույժ և Փարիզից ժամանած անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գևորգ Աբգարյանը:
Հայաստանում 2012թ. 7 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) կողմից բացահայտված հանցագործությունների մեջ գգալի մաս են կազմում սոցիալական ցանցերում շորթման դեպքերը:
Տեղեկացվում է, որ այս լրացումները պայմանավորված են արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանի կողմից Հայաստանում հիմնադրած «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանը` մասնավորապես աճեցվող խաղողի բերքի իրացման գործում, աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:
Օգոստոսի 17-ին վթարի հետևանքով մահացած ամուսինների` 31-ամյա Սևակ Բաղդասարյանի և 29-ամյա Մարինե Բադալյանի ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն տեղափոխված երեխաներըւ դեռևս հիվանդանոցում են: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Ն. Դալլաքյանի փոխանցմամբ՝ 1 տարեկան 8 ամսական Արծրուն Բաղդասարյանը, ով մարմնի, ինչպես նաև գանգուղեղի ծանր կոտրվածքներ էր ստացել, առայժմ գիտակցության չի եկել: […]
Փառատոնի ծրագրում ընդգրկված են արագ, կայծակնային և կույր մրցաշարեր:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է արտգործնախարար Սերգեյ Մարտինովին ու գերատեսչության ղեկավար նշանակել Նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Մակեյին:
2006 թ.-ի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկվում է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): Խափանման միջոցը` ազատազրկումը, փոխվում է ստորագրության չհեռանալու մասին որոշմամբ: 2007 թ.-ի վերջից սկսվել է նոր դատաքննություն:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, ՃԿԿ արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ թիմի նորեկ Ռոբին վան Պերսին այսօր «Էվերտոնի» հետ խաղը կարող է սկսել փոխարինողների նստարանին։
Այսօր առավոտյան 08-45-ի սահմաններում, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղի 5-րդ շենքում:
«Սիվիլիթաս»-ի տնօրենը կրկին պնդել է, որ այս գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 շենքի մուտքի մոտ վնասվածքները դեռևս չպարզված հրազենից նրան պատճառել է անհայտ անձը: Նույն օրը, ժամը 03.00-ին, Էդգար Խոջոյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Թեկնածուն Հանրապետությունում չէ: Էջմիածնի քաղաքապետարանից 168.am-ին հայտնեցին, որ քաղաքապետը ուխտագնացության է գնացել Արցախ և կվերադառնա օգոստոսի 22-ի երեկոյան:
Թուրք նախարարի խոսքերով՝ իր երկիրը Սիրիայից 100 հազարից ավել փախստական չի կարող ընդունել: Ներկա դրությամբ Թուրքիայում փախստականների ճամբարներում գտնվում է 70 հազար մարդ:
«Ես վերջերս նախագահականում չեմ եղել: Նախագահը կամ վարչապետն իրենց ծրագրերին ինձ տեղյակ չեն պահում: Բայց ոչինչ չի բացառվում: Համենայնդեպս, ես գտնում եմ, որ իմ փորձառությունը, գիտելիքները և քաղաքացիական պարտքն ինձ թելադրում են, որ առաջարկ լինելու դեպքում դրան շատ լուրջ կվերաբերվեմ»:
Ափսոս, որ ընտանիքին, մտերիմներին ու մերձավորներին շատ ավելի քիչ տվեց, քան մնացածներիս: Համոզված էր, որ մենք մի օր մենք ենք լինելու: Համոզված էր, որ թացն ու չորը մի օր իրարից ջոկելու ենք: Ափսոս, որ չհամբերեց:
Գործի նյութերին ծանոթանալուց հետո կողմերը ներկայացրել են համապատասխան միջնորդություններ, որոնք պետք է ուսումնասիրվեն քննիչի կողմից:
ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ՝ Դ. Սիրունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Կրակողին բռնել են դեպքի վայրում: Ավելի վաղ հաղորդվում էր 6 զոհի մասին: Դեպքը տեղի է ունեցել Էն-Նաշմա գյուղում: Դեռ հայտնի չէ` եղե՞լ է արդյոք չարագործը որևէ արմատական կազմակերպության անդամ: Վերջին 3 տարում Եմենի մզկիթներում սպանվել է առնվազն 100 մարդ:
«Այս ամենին ընդառաջ՝ պիտի փորձեն հայ-թուրքական սահմանը բացել: Հակառակ դեպքում լավ սցենար չի նախատեսվում Թուրքիայի համար: Թուրքիայի ներսում ավելի շատ կխոսեն Ցեղասպանության մասին, հայկական տեսակետն ավելի շատ կքննարկվի ամբողջ աշխարհում»:
Օդեսայում տոնած հաղթանակից հետո Դոնեցկի «Շախտյորը» դարձավ Ուկրաինայի առաջնության միանձնյա առաջատար, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփեց ընթացիկ մրցաշրջանի իր 10-րդ գոլը:
«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան, ով երեկ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում խփեց 2012թ-ի իր առաջին գնդակը, նշել է, որ արդեն մոռացել է ծանր վնասվածքի մասին:
Football.ua ուկրաինական կայքը հրապարակել է Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը։
Մարիո Բալոտելին անկրկնելի է։
Ականատեսները նկատել են, թե ինչպես է կեսօրին կամրջի մոտ վերջինս կանգնեցրել իր ավտոմեքենան ու նետվել ցած: Ռեժիսորի մարմինը հայտնաբերվել է ջրում երկուսուկես ժամ անց։
Անտառային հրդեհների հիմնական պատճառը ` գյուղատնտեսական հողատարածքներն են, չորային եղանակը, կրակի հետ անփույթ վարվելը:
Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 30 հազար զինվորական ԱՄՆ-ից և 56 հազար էլ՝ Հարավային Կորեայից: Զորավարժություններին մասնակցում են ևս 7 երկրի զինվորականներ, իսկ ԿԺԴՀ-ում այս ռազմական նախաձեռնությունը դատապարտող բողոքի ցույցեր են:
Օգոստոսի 19-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Նորագավիթի 7-րդ փողոցի թիվ 66 տան մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Վարազդատ Գ.-ին, որը 2006 թ. փետրվարի 20-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Թուրքիայում օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: