
Պաշտոնական․ Սոնգը Բարսելոնայի հետ 5 տարվա պայմանագիր ստորագրեց

Քիչ առաջ «Բարսելոնայի» պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Ալեքսանդր Սոնգը պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Կեսօրին ֆուտբոլիստը հաջողությամբ անցել էր բուժզննումը, որից հետո 5 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ։
Ստորագրման արարողությանը ներկա է եղել «Բարսելոնայի» ողջ ղեկավարությունը՝ նախագահ Սանդրո Ռոսելի գլխավորությամբ։ Հաղորդագրության մեջ չի նշվում, թե որքան է կազմելու ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը։
Այսօր Սոնգը պաշտոնապես կներակայցվի ֆուտբոլիստներին և երկրպագուներին Ժոան Գամփերի գավաթի խաղարկության ժամանակ։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Բարսելոնան» «Արսենալին» վճարել է 19 մլն եվրո: Սոնգի պայմանագիրը նախատեսում է համաձայնագրի վաղաժամ խզում 80 մլն եվրո փոխհատուցման դեպքում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը