
«Տիգրան Մեծ RTW mod» խաղը հասանելի կլինի

Օրերս Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում տեղի ունեցավ «Տիգրան Մեծ» համակարգչային ուսուցողական խաղի շնորհանդեսը: Խաղը ստեղծվել է Համակարգչային ուսուցողական խաղեր (ՀՈՒԽ) նախագծի շրջանակներում:
ՀՈՒԽ նախագիծն ուղղված է համակարգչային ուսուցողական խաղերի միջոցով ուսուցման կազմակերպմանը: Ուսուցողական խաղերը հաճելի ձևով թույլ կտան երեխաների մոտ զարգացնել տրամաբանական, օպերատիվ մտածելակերպ, ստեղծագործական կարողություններ ու հմտություններ:
«Քարերի Երկիր» թիմի ղեկավար և ՀՈՒԽ նախագծի հեղինակ Տիգրան Սարգսյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Տիգրան Մեծի» նախագծողները խաղի տարածումից եկամուտ չեն ակնկալում և այն ստեղծել են՝ զուտ հայրենասիրական նկատառումներից ելնելով: Առաջիկայում խաղը հասանելի կլինի ազատ բեռնման համար: Տ. Սարգսյանի խոսքով՝ շուտով «Տիգրան Մեծ» համակարգչային ուսուցողական խաղին կհաջորդեն նաև այլ ուսուցողական խաղեր:
Նշենք, որ ՀՈՒԽ ծրագրի շրջանակներում արդեն ստեղծվել է նաև «English teaching game» (անգլերենի ուսուցման խաղ) խաղը, ինչպես նաև՝ «Հայաշխարհ» աշխարհագրական խաղը, որի հիմքում ընկած է աշխարհահռչակ տետրիս խաղը: