Բաժիններ՝

Երեկվա խաղից հետո Մոուրինյոն տեղ զբաղեցրեց Ռեալի գլխավոր մարզիչների թոփ-10-ում

Երեկ «Վալենսիայի» հետ խաղից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղ է զբաղեցրել ակումբի հիմնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնն ամենաերկարը զբաղեցրած մասնագետների լավագույն տասնյաում։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Այսժմ 77 խաղ ցուցանիշով Մոուրինյոն 10-րդ հորիզոնականն է կիսում 1954-57թթ.-ին այդ պաշտոնը զբաղեցրած Խոսե Վիլյալոնգայի հետ, որի գլխավորությամբ «Ռեալը» նվաճել է առաջին երկու եվրագավաթները։ Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռեալը» տոնել են 61 հաղթանակ, 10 խաղ ավարտել է ոչ-ոքի, իսկ 6-ում՝ պարտություն կրել։ Նշվում է, որ հաղթանակների նման արդյունքով (77%) պորտուգալացին առաջինն է «Ռեալի» պատմության ընթացքում։ Այս ցուցանիշով երկրորդ հորիզոնականում է Լեո Բենհակերը՝ 64%։

Նայելով աղյուսակին՝ կարելի է եզրակացնել, որ եթե արտառոց ոչ մի բան տեղի չունենա, ապա Մոուրինյոն այս տարի կարող է զգալի բարելավել իր դիրքերը թոփ-10-ում։ Տեղեկացնենք, որ աղյուսակը գլխավորում է 1959-1974թթ.-ը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրած Միգել Մինյոսը։

1. Միգել Մինյոս 424

2. Վիսենտե դել Բոսկե 153

3. Լեո Բենհակեր 139

4. Լուիս Մոլովնի 122

5. Միլյան Միլյանիչ 103

6. Վույադին Բոսկով 98

7. Ֆրանցիսկո Բրու 88

8. Ալֆրեդո դի Ստեֆանո 83

9. Ֆաբիո Կապելո 80

=10. Խոսե Վիլյալոնգա 77

=10 Ժոզե Մոուրինյո 77

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031