Գյուղմթերքն անասնակեր է դառնում

Եգիպտացորենի բերքը գյուղացին կենդանիների սնունդ է դարձնում: Նիզամի գյուղի բնակիչներից մեկի տանը եգիպտացորենի հսկա կույտ էր թափված: Բերքն արդեն չորացել էր, գյուղացին չէր հանել անգամ բերքի կեղևը:

168.am-ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչ են անելու եգիպտացորենի այդ մեծ քանակությունը, Արարատի մարզի Նիզամի  գյուղի բնակչուհի Սարգսյան Սվետան պատասխանեց. «Անասնակեր եմ սարքելու: Չեմ կարողացել ծախել, գոնե անասնակեր սարքեմ»: Հարցին, թե գյուղացին սեզոնին այդ բերքն ի՞նչ գնով է իրացրել, և արդյո՞ք իրացրել էր, տիկին Սվետան պատասխանեց. «Բերքը չէին էլ տանում: Տանում էին՝ հետ էին բերում: Ասում էին՝ չի ծախվում: Սեզոնին էլ, լավագույն դեպքում, 40-50 դրամով է վաճառվել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031