
Տնտեսությունն ակտիվացել է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից այսօր հրապարակված նախնական (շտապ հավաքագրված) տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվար-հուլիսին ՀՀ տնտեսությունն ակտիվացել է 7.7%-ով։ Իսկ հուլիսը հունիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.3%։
Արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտները երկնիշ աճ են գրանցել, համապատասխանաբար՝ 13.4%, 10.2% և 11%։
Ըստ ԱՎԾ-ի՝ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.6%-ով և կազմել 116 928 դրամ։
Արտահանման աճը զգալիորեն գերազանցել է ներմուծմանը՝ 13.1%՝ 6.4%-ի դիմաց։ Սակայն բացարձակ մեծությամբ՝ ներմուծման ծավալը շուրջ 3 անգամ գերազանցում է արտահանման ցուցանիշը. հունվար-հուլիսին ներմուծումը կազմել է 2 միլիարդ 336.3 միլիոն դոլար, արտահանումը՝ 802.2 միլիոն դոլար։