Շարապովայի պսակադրությունը կանցկացվի նեղ շրջանում
Այս տարվա նոյեմբերին հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան կամուսնանան սլովեն բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի հետ, տեղեկացնում է Vesti.ru-ն:
Շարապովայի խոսքերով պսակադրության արարողությունը բավականին համեստ է լինելու և անցնելու հարազատների նեղ շրջանում: Բայց թե ովքեր կլինեն հրավիրյալների թվում, Մարիան չի նշել:
Զույգի նշանադրության մասին հայտարարվել էր 2010թ. հոկտեմբերին և նրանք պլանավորում էին ամուսնությունն այս ամռանը, սակայն Մեծ սաղավարտի մրցաշարերի և Օլիմպիադայի պատճառով այն տեղափոխվել է նոյեմբերի 10-ին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը