Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանն արժանի մրցակից կունենա Կրասնոդարի հարձակման գծում

«Կրասնոդարը» բանակցություններ է վարում Բելառուսի հավաքականի և ԲԱՏԷ-ի 23-ամյա հարձակվող Ռենան Բրեսանի հետ: Այս մասին հաղորդում է Lifesports.ru կայքը:

Աղբյուրի տվյալներով` բանակցությունները վճռորոշ փուլում են, և առաջիկա օրերին բրազիլական ծագումով ֆուտբոլիստը պայամանագիր կկնքի ռուսական ակումբի հետ, ինչը նշանակում է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարում» արժանի մրցակից կունենա:

Բրեսանն իր կարիերան սկսել է հայրենիքում` Բրազիլիայում: 2007 թվականին տաղանդավոր հարձակվողը տեղափոխվել է բելառուսական «Գոմել»: 2 տարի անց նա պայմանագիր է կնքել Բելառուսի ամենատիտղոսակիր ակումբի` ԲԱՏԷ-ի հետ, իսկ 2012 թվականին Բելառուսի հավաքականում հանդես գալու որոշում է կայացրել: Հավաքականում իր առաջին գոլը Բրեսանը խփել է Հայաստանի ընտրանու դարպասը. Օգոստոսի 15-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպման ժամանակ Բրեսանը դարձավ դուբլի հեղինակ:

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ԲԱՏԷ-ի հետ ավարտվում է 2014 թվականին, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 2 մլն եվրո:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս