
Դիանա Սիրունյանի ինքնասպանության փորձի փաստով քրեական գործ է հարուցվել

Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվան լուրն իմանալուց հետո Սիրունյանի դստեր` Դիանա Սիրունյանի ինքնասպանության փորձի փաստով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ: Այդ մասին 168.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը. «Քրեական գործը հարուցվել է օգոստոսի 18-ին` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու փորձ): Այժմ կատարվում է նախաքննություն»: