Բաժիններ՝

Օլիգարխները` գյուղացու հացին վայիս

Գյուղացիների սեզոնային բերքի իրացմանը խանգարում է նույն մշակաբույսի` Իրանից կամ Թուրքիայից որոշ օլիգարխների և պետական պաշտոնյաների կողմից ներկրումը: Այս մասին  այսօր մեզ հետ զրույցում  ասացին նաև Արարատի մարզի գյուղացիները:

168.am-ի թղթակցի այն հարցին, թե գիտե՞ն արդյոք, թե ովքեր են ներկրում այդ գյուղմթերքը, գյուղացիները պատախանեցին. «Օլիգարխները, էլ ո՞վ…  Մենք որ ներկրենք` հենց առաջին ֆուռից մեզ կսկացնեն: Այս մարդը  ամբողջ տարի տանջվում է, ձմռանն իր լոլիկը վաճառում է 500 դրամով, բայց իրենք բերում են Պարսկաստանից ու Թուրքիայից, գինը դնում են 350-400 դրամ ու վաճառում են: Արհեստական գին են գցում»,- պատմում էին Նիզամի գյուղի բնակիչները: Մեզ հետ զրույցում գյուղացիները վրդովված էին: Պատմում էին, թե բաց դաշտում լոլիկ են մշակել, որն արևի տակ հիմա վառվում է:

«Ճիշտ է, լոլիկի սորտը լավը չէր, բայց բերք ենք ստացել: Ունենք իրացման խնդիր, ոչ մի տեղ չեն ընդունում: Ցանք ենք արել, բանվոր ենք բերել, բայց բերքը վառվում է արևի տակ: Չենք կարողանում վաճառել: Չեն վերցնում: Էդպես էլ թողել ենք»,- պատմեց Արարատի մարզի բնակչուհի Սվետա Սարգսյանը: «Այս հարցը գյուղնախարարի մոտ էլ բարձրացրեցի, բայց ոչ մի բան…»,- մեզ հետ զրուցում ասաց Արարատի մարզի Նիզամի գյուղի գյուղապետ Արտավազդ Դունոյանը:

Ի դեպ, ՀՀ Գյուղնախարարության տրամադրած վառելիքից, ազոտից  Արարատի մարզի գյուղացիներից Սվետա Սարգսյանի ընտանիքը չի օգտվել: Պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն էր: «Տիկին Սվետայի պես գյուղում շատերը կան»,- պատմեցին գյուղացիները:

Կարդացեք նաև

«Այն ժամանակ դեռ տոկոսով գումարը չէին տվել: Պիտի վերցնեինք, որ առնեինք»,- ասում է տիկին Սվետան: Գյուղապետ Արտավազդ Դունոյանը պատմում է, որ ապրիլ ամսին է պարարտանյութ, վառելիք գնել ցանկացող գյուղացիների անունները ցուցակագրել: Դիմել է Սվետային, նրա  որդուն, բայց գումար չլինելու պատճառով չեն ցուցակագրել նրանց: «Գոնե տան, հետո` բերքի ժամանակ գումարը պահանջեն: Այդ դեպքում գյուղացին գումարը կվճարի: Բայց ասում են` գումարը մուծի, որ սելիտրան` ազոտական պարարտանյութը տանք: Գյուղացին էլ չուներ գումար, չստացավ պարարտանյութ»,-պատմեց տիկին Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս