«Պատժամիջոցներ կարող են լինել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ»,- նկատել է Լավրովը՝ ավելացնելով, որ այլ ճանապարհ, քան կոլեկտիվ գործողություններն են, չկա:
Պետք է նշել, որ նրանք երեքն էլ հանդիսանում են նոր թեկնածուներ և Ազգային շարժումն այս շրջաններում գործող պատգամավորներին չի առաջադրել:
Արդեն հետամնաց կամ ֆինանսապես անապահով են համարվում այն գյուղական տնտեսությունները, ովքեր տնային եղջերավոր կենդանիներ են պահում` ոչխարներ, խոզեր, կովեր, և այլն
Նորայր Մուրադխանյանը նախկինում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետն էր և այս տարվա սկզբին ազատվել էր աշխատանքից:
Պետական պարտքի վիճակի կայունացման և ազգային տնտեսության աճը խթանելու նպատակով Հունաստանի կառավարությունը ձգտում է երկու տարով երկարաձգել ԵՄ տրամադրած օգնության ծրագրերը:
Պայթյունների հետևանքով չորս մարդ վիրավորվել է: Ռումբերից մեկը պայթել է տոնավաճառում: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Պյանզինի դատապաշտպանները բողոքարկել էին արտաքսման ուկրաինական իշխանությունների որոշումը: Դատարանը բողոքը չեր բավարարել: Այնուհետև նրանք որոշումը բողոքարկել էին Վճռաբեկ դատարանում: Վերջինս դեռևս չի հայտնել բողոքի քննարկման ժամկետը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Փախստականների և ապաստանի մասին» գործող օրենքում, որպեսզի բացառվի երկրի ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանում ապաստանի տրամադրումը:
«Հրանուշ Հակոբյանը սուտ է խոսում, ասելով, թե սիրիահայերը չեն ուզում Հայաստան գալ: Նրանք ուզում են, բայց վախենում են այդ մասին բարձրաձայնել»,- այսօր հայտարարել է Արման Բաբաջանյանը:
168.am-ի թղթակից հարցին էլ, թե ո՞րն էր դիմում գրելու պատճառը, Շենգավիթ համայնքի թիվ 143 դպրոցի նախկին տնօրենը պատասխանեց. «Պատճառն ընտանեկան խնդիրներն են. ես քաղաքից գնում եմ»:
Երթուղու բացման հարցը լուծվելու է Ուկրաինայի եւ Հայաստանի համապատասխան նախարարությունների մակարդակով:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից կնքված պայմանագրի համաձայն` ճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացնում են «Խաչհար» և Իջևանի ճանապարհների շինարարության շահագործման ձեռնարկությունների կոնսորցիումը:
իգրան Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել երկկողմ կապերի հետագա զարգացումը՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Այնուհետև, զրուցակիցները քննարկել են այլընտրանքային էներգիայի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցությանն ու կապերի հաստատմանն անռչվող հարցեր:
Միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամն այս տարվա երկրորդ կիսամյակին ազատվել է Goldman Sachs, J.P.Morgan, Citigroup и Wells Fargo բանկերում իր արժեթղթերից և ներդրումներ կատարել Facebook-ում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության կայքէջից:
«Ճիշտ հակառակը: Եվրասիական Միությանը Հայաստանի ինտեգրումն այն պայմաններով և այն հարթության վրա, որի մասին բազմիցս հիշատակել է նախագահ Սերժ Սարգսյանը, է՛լ ավելի կնպաստի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու ավելի հզորացմանը»:
Օգոստոսի 14-15-ը Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում տեղի է ունենում Իսլամական համագործակցության երկրների արտահերթ գագաթնաժողովը:
Հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 700.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 7.29մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտ դ’Իվուարի հարձակվող Դիդյե Դրոգբան ինքնաեռ է նվեր ստացել:
Տարիներ առաջ, սպիտակ թթից պատրաստվող այդ քաղցր ըմպելիքը համարվում էր հազի և մրսածության անփոխարինելի միջոց, սակայն այսօր բժիշկների մեծ մասը հանրությանը հորդորում է հեռու մնալ տնային պայմաններում ստեղծվող նման միջոցների կիրառումից:
Գեներալ Ալ Սիսին կոշտ մտադրություն է հայտնել պահպանել ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև ռազմական համագործակցությունը, որն արդեն 30 տարի Մերձավոր Արևելքի կայունության գործում խարիսխի դեր է կատարում:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է վաճառել «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը: Խոսքն այն առանձնատան մասին է, որը կառուցվել էր Հ. Աբրահամյանի ԱԺ նախագահության «առաջին ժամկետում»` խորհրդարանի շենքի նմանությամբ (Քանաքեռ-Զեյթունի բնակիչներն այդ առանձնատունը կատակով անվանում են՝ «Մոնումենտի Ազգային ժողով»):
Այն, ինչ մինչ օրս Հայստանում ասվել է Սիրիայի վերաբերյալ, ոչ մի կապ չունի այնտեղի իրականության հետ: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին հրավիրված ասուլիսում ասաց «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով նախօրեին է վերադարձել Սիրիայից:
«Փխենյանը գտնվում է այնպիսի վիճակում, երբ պետք է սթափ գնահատել գործերի իրական դասավորությունը և ուսումնասիրել բարեփոխումներ անցկացնելու հնարավորությունը»,- հայտարարարել է նախագահը ճապոնական գերիշխանությունից երկրի ազատագրման օրվա կապակցությամբ իր հեռուստաուղերձում:
Կավարտվի՞ սեյսմիկ ակտիվության վերջին շրջանն՝ արդեն տեղի ունեցած երեք երկրաշարժերով, թե՞ կլինի նաև չորրորդը, գիտնականը չի կարող ասել, սակայն ասաց, որ եթե, Աստված մի արասցե, չորրորդ հարվածը լինի Հայաստանում՝ մայրաքաղաքի մոտ, ապա Երևանի բնակֆոնդի մոտ 80%-ը լիովին կփլուզվի: Այսինքն՝ կկանգնենք այնպիսի մի ազգային աղետի առաջ, որը հաստատ չենք «մարսելու»:
Դե լա Ռուայից բացի, մեղադրյալների աթոռին է հայտնվել 7 նախկին պաշտոնյա` SIDE արգենտինական հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ֆերնանդո դե Սանտիբանեսը, Աշխատանքի նախկին նախարար Ալբերտո Ֆլամարիքեն, խորհրդարանի քարտուղար Մարիո Պոնտաքարտոն , ևս 4 սենատորներ:
Հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Էրեբունու և Սևանի բաժինների օպերատիվ խմբեը, քանի որ կան տեղեկություններ, որ հրազենային վնասվածքը Ա. Մանուկյանը ստացել է Գեղարքունիքի մարզում:
Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժին ապաստան տրամադրելու մասին որոշումը կկայացվի միայն Օլիմպիական խաղերի ավարտից հետո:
Լրատվամիջոցի տվյալներով՝ 8 ռումբ է օգտագործվել: Պատասխանատվությունը ստանձնել է Սիրիայի ազատ բանակը, որի ներկայացուցիչ Աբու ալ-Նուրը հեռուստաընկերությանը տեղեկացրել է, որ ամբողջությամբ ավերվել է գլխավոր շտաբի շենքը, որտեղ առավոտյան 150 բարձրաստիճան զինվորական է հավաքվել:
Իրանական «Սանաթ Նավթ» թիմի կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ շուտով վերադառնում է Հայաստան։