Սիրիացի ապստամբները պայթեցրե՞լ են Գլխավոր շտաբը

Սիրիացի ապստամբները Դամասկոսի կենտրոնում պայթեցրել են զինված ուժերի գլխավոր շտաբի շենքը, հայտնում է Al Arabiya-ն:

Լրատվամիջոցի տվյալներով՝ 8 ռումբ է օգտագործվել: Պատասխանատվությունը ստանձնել է Սիրիայի ազատ բանակը, որի ներկայացուցիչ Աբու ալ-Նուրը հեռուստաընկերությանը տեղեկացրել է, որ ամբողջությամբ ավերվել է գլխավոր շտաբի շենքը, որտեղ առավոտյան 150 բարձրաստիճան զինվորական է հավաքվել:

Սիրիական պաշտոնական լրատվամիջոցները նախ չեն հաստատել այս տեղեկությունը, ապա հայտնել, որ վառելիքատար բեռնատար է պայթել:

Առավոտյան պետական ալիքները տեղեկություն էին տարածել Դամասկոսում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հյուրանոցի մոտ որոտացած պայթյունի մասին, որի հետևանքով 3 վիրավոր կա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031