
Հրազենային վնասվածքներով երիտասարդ է տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն

Այսօր օգոստոսի 15-ին ժամը 11.30-ի սահմաններում էրեբունի բժշկական կենտրոն է բերվել հրազենային վնասվածքով մի քաղաքացի:
Ոստիակնությունից տեղեկացրել են, որ այդ քաղաքացին 33-ամյա Արթուր Մանուկյանն է, ով բնակվում է Երևանում` Մուրացան 136 հասցեում: Նա հրազենային վնասվածքը ստացել է մարմնի ձախ ազդրի միջին երրորդականի կողմնային մակերեսի մասում:
Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Էրեբունու և Սևանի բաժինների օպերատիվ խմբեը, քանի որ կան տեղեկություններ, որ հրազենային վնասվածքը Ա. Մանուկյանը ստացել է Գեղարքունիքի մարզում: