Լևոն Պաչաջյանը կխաղա Հայաստանում
Իրանական «Սանաթ Նավթ» թիմի կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ շուտով վերադառնում է Հայաստան։
«Եթե ոչ մի արտառոց դեպք չպատահի, ապա այս երկու օրվա ընթացքում ես կվերադառնամ Հայաստան և պայմանագիր կկնքեմ հայկական ակումբներից մեկի հետ։ Հոգնել եմ սպասելուց», – գրել է ֆուտբոլիստը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը