Չորս տարի անց

2008 թվականի օգոստոսի 1-ին ձևավորվեց Հայ ազգային կոնգրեսը, որի անդամ 18 կուսակցությունները ստորագրեցին համատեղ հռչակագիր: Դրանում մասնավորապես ասված էր.

ՀՌՉԱԿԱԳԻՐ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ Հայաստանի Համաժողովրդական Շարժումը, ձևավորված լինելով որպես նախընտրական միավորում, ավարտել է իր անմիջական դերակատարությունը,

Մեկնելով այն իրողությունից, որ իշխանությունը Հայաստանում վերստին բռնազավթված է հանցավոր վարչախմբի կողմից, և որ ընտրակեղծիքներն այս անգամ ուղեկցվել են ժողովրդի դեմ իրագործված բիրտ ոճրագործությամբ,

Հաշվի առնելով, որ ետընտրական շրջանում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մտահոգիչ մարտահրավերների առջև,

Գիտակցելով, որ հրատապ անհրաժեշտություն է առաջացել կազմակերպական նոր ձևի միջոցով Շարժումը հարմարեցնելու այդ մարտահրավերների դիմագրավմանը,

Մենք՝ Շարժման կորիզը կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներս, հռչակում ենք Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը։

Մեզ միավորում է սահմանադրական կարգի հաստատման՝ ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտման և լիարժեք քաղաքացիական հասարակության ձևավորման գաղափարը։

Կոնգրեսի մաս կազմող քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պահպանում են իրենց լիակատար ինքնուրույնությունը և անկախ գործունեություն ծավալելու, այդ թվում` ընտրություններին առանձին մասնակցելու իրավունքը։ Կոնգրեսը բաց է Հայաստանի և Սփյուռքի բոլոր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամագրման համար։

Կոնգրեսի գործունեության ընդարձակ ծրագիրը նախատեսվում է ընդունել և հրապարակել նրա առաջիկա համաժողովում։

Մինչ այդ, սակայն, հարկ ենք համարում Հայաստանի հասարակությանը ներկայացնել երկրի բարդ ներքաղաքական իրավիճակից թելադրված մեր ընթացիկ խնդիրները.

– Անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում.

– Խոսքի, մամուլի, հավաքների ազատության ապահովում.

– Միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ մարտի 1-ի ոճրագործության իրապես անկախ հետաքննության իրականացում.

– Առնվազն առաջին պայմանի կատարման դեպքում` երկրի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների շուրջ իշխանությունների հետ երկխոսության ծավալում.

– Արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Հայրենիքի ճակատագրով մտահոգված բոլոր ուժերին, կազմակերպություններին և քաղաքացիներին կոչ ենք անում ստվար շարքերով անդամագրվել Հայ ազգային կոնգրեսին։

 «Ազատություն» կուսակցություն

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնություն

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն

«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնություն

«Հայ կամավորականների համախմբում» հասարակական-քաղաքական նախաձեռնություն

Հայաստանի ժողովրդական կուսակցություն

Հայաստանի լիբերալ կուսակցություն

Հայաստանի Կանաչների (Սոցիալ-էկոլոգիական) կուսակցություն

«Հայոց հայրենիք» կուսակցություն

«Հայոց համազգային շարժում» կուսակցություն

«Հայրենիք և պատիվ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մարդու իրավունքներ- 96» կուսակցություն

Պահպանողական կուսակցություն

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն

 

Տեսանյութեր

Լրահոս