Ընդդիմադիրները ռազմակայան են գրավել. «Ալ Ջազիրա»

Սիրիացի ընդդիմադիրները Հալեպի մոտակայքում գտնվող Ալ Բաբ շրջանում 10 օր տևած պայքարից հետո ռազմական բազա են գրավել. տեղեկացնում է «Ալ Ջազիրան»:

Ալ Բաբը, սիրիացի ընդդիմադիրների պնդմամբ, կառավարական զորքերի Հալեպի վերջին ռազմաբազան է:  Բաշար ալ Ասադի զորքերն այս բնակավայրը լքել են վաղ առավոտյան և տեղի բնակիչները, ի նշան հաղթանակի, քաղաքում շրջել են կառավարական տանկով:

Ընդդիմադիրներն իրենց մոտ չեն պահել բռնված զինվորներին և նրանց հարազատներին թույլ են տվել տանել զինծառայողներին:

Չնայած նրան, որ Ալ Բաբը գրավել էին ընդդիմադիրները, քաղաքի վրա շարունակում են թռչել ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները:

Հիշեցնենք, որ Հալեպում լայնածավալ մարտական գործողությունները սկսվել են հուլիսի 23-ից և կողմերի կրած կորուստների թվի մասին տեղեկություններ չկան:

Կողմերից որևէ մեկը դեռ չի հայտարարել Սիրիայի խոշորագույն քաղաքում առավելություն ստանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031