Սիրիայի դեսպանատունը վերջապես խոսեց

Երեւանում Սիրիայի դեսպանատունը պաշտոնական հայտագրով տեղեկացրել է Մոհամադ Հոսամ Հաֆեզի դիվանագիտական առաքելության դադարեցման մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նշենք, որ «Լիբանանի ձայն ռադիոկայանը», «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը տեղեկություն էին տարածել, թե Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մոհամմադ Հոսամն անցել է սիրիական ընդդիմության կողմը:

Բախումները Սիրիայում շարունակվում են 2011թ. մարտից, ՄԱԿ-ի տվյալներով, դրան զոհ են գնացել 16 հազար մարդ: Սիրիայում ապրում է 60-70 հազար հայ կամ բնակչության 0,5 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031