Լիսկան անհանգստացած է

168.am-ի տեղեկություններով` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ ծավալված իրադարձությունները լրջորեն մտահոգել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին` Լիսկային: Խնդիրը, սակայն, Վարդան Ղուկասյանի հանդեպ նրա անհագուրդ սերը չէ: Ըստ մեր աղբյուրների` նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս կայացած ոչ ֆորմալ մի հավաքի ժամանակ ասել է, որ նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ ու դրա շրջանակներում ՀՀԿ-ն պետք է ձերբազատվի «օդիոզ» կերպարներից, որոնք հաճախ են հայտնվում մամուլի ու քաղաքացիական տարբեր խմբերի ուշադրության կենտրոնում: Ս. Սարգսյանը թեև կոնկրետ անուններ չի տվել, սակայն մի քանի «սկանդալային» հանրապետականներ, այդ թվում` Սուրեն Խաչատրյանը, Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) և այլք, հասկացել են, որ հենց իրենք կարող են լինել «ինքնամաքրման զոհերը»:

Ի դեպ, հենց դրանով են որոշ ՀՀԿ-ականներ բացատրում այն հանգամանքը, որ Մհեր Սեդրակյանն իր զարմիկի ձերբակալությունից հետո շտապեց հայտարարել, թե ինքը վաղուց կապ չունի քրոջ ընտանիքի հետ: Ինչ վերաբերում է Սուրեն Խաչատրյանին, ապա վերջինս հիմա ամեն ինչ անում է մամուլի ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար և խստագույնս հրահանգել է իր թիմակիցներին առժամանակ իրենց «համեստ պահել»:

Տեսանյութեր

Լրահոս