
Բորդյուժա. ՀԱՊԿ-ը չի միջամտի Տաջիկստանի իրադրությանը

«ՀԱՊԿ-ը չի միջամտի Տաջիկստանի իրադրությանը», -հուլիսի 31-ին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո: «ՌԻԱ Նովոստին» գրում է, որ հանդիպման ընթացքում Լուկաշենկոն տեսակետ է հայտնել, թե ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի տաջիկական Գորնո-Բադախշանի իրադարձություններին:
«Ինչ վերաբերում է այնտեղ կատարվող իրադարձություններին, ապա դա ամբողջովին առնչվում է Տաջիկստանի ներքին կյանքին եւ ՀԱՊԿ-ի ուժերի միջամտություն չի պահանջում», – ասել է նա:
Ըստ նրա` «Տաջիկստանի ուժային կառույցները Գորնո-Բադախշանի խնդիրները կարող են ինքնուրույն լուծել»:
Հիշեցնենք, որ վերջերս բավական սրվել է իրադրությունը Տաջիկստանի հիշյալ ինքնավար մարզում՝ այդտեղ մահմեդական զինված խմբավորումների ու տաջիկական կառավարական ուժերի ընդհարումից հետո, որի ժամանակ տասնյակ զոհեր եղան: